Այսօր: Ուրբաթ, 26 Սեպտեմբերի 2025թ.
Նոր Հաճընի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 239
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2025,Սեպտեմբեր 24 - 27
Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
2025,Սեպտեմբեր 23 - Հոկտեմբեր 22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ « ՆՈՐ ԳԵՂԻԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ » ՀՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ / 1.12 ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ / ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ:
2025,Սեպտեմբեր 12 - Հոկտեմբեր 9
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՄՐԳԱՇԵՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՈՒՄ ՖԻԶԿՈՒԼՏ ՀՐԱՀԱՆԳՉԻ` 0.5 ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ԵՎ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԻ` 0.5 ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2025,Սեպտեմբեր 15 - Հոկտեմբեր 10
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՈՒՄ ՄԵԹՈԴԻՍՏԻ` 0,5, 2 ԴԱՍՏԻԱՐԱԿԻ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ 1․12 , ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ` 0,5, ՖԻԶՀՐԱՀԱՆԳՉԻ` 0.5 ԵՎ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԻ` 0.5 ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐՈՎ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2025,Սեպտեմբեր 10 - Հոկտեմբեր 7
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՈՒՄ ՖԻԶԿՈՒԼՏ ՀՐԱՀԱՆԳՉԻ` 0.5 ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ, ՄԵԹՈԴԻՍՏԻ`0.5 ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ԵՎ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԻ` 0.5 ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2025,Սեպտեմբեր 3 - 30

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արման Սմբատյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
23/09/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
22/10/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1. Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և գյուղատնտեսության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր 2.3-1 )։ Գործառույթներն են`

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ Նոր Հաճընի համայնքապետարանում (պաշտոնի անձնագիրը): Գլխավոր մասնագետը՝

ա) ունի ` բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի դեպքում` առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտումբ) ունի «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղական տուրքերի մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի», քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

բ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

գ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

դ) տիրապետում է ռուսերենին (ազատ) ։

2. Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր 3.3-4)։

. Բաժնի երկրորդ կարգի մասնագետը՝

ա) ունի ` միջնակարգ կրթություն

բ) ունի «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հանրային ծառայության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը. դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

Մրցույթները կկայանան 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին Նոր Հաճընի համայնքապետարանի վարչական շենքում (ք.Նոր Հաճըն, Տոռոզյան փողոց շենք 7): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 07.10.2025թ:

Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք0է0ներկայացնեն0հետևյալ0փաստաթղթերը`

1) դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս).

2) տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակի հետ միասին.

3) արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

4) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.

5) անձնագրի պատճենը։ Փաստաթղթերը ընդունվում են՝ Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ (ք.Նոր Հաճըն, Տոռոզյան փողոց շենք 7, (հեռ.` +374224-4-25-50) ժամը 09.00-ից մինչև 18.00,կամ ք. Հրազդան, Կենտրոն վարչական շենք, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԾՀ բաժնում, հեռախոս 0223-2-34-13, 0223-2-73-01 ժամը 10.00-ից մինչև 15.00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner