Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի « Նոր Գեղիի թիվ 1 մանկապարտեզ » ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ դաստիարակի / 1.12 հաստիքային միավոր / թափուր տեղի համալրման համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 22.10.2024թ. N 1981-Ա/2 հրամանով հաստատված թեստավորման և հարցազրույցի հարցաշարերի համաձայն: Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և Գիտության նախարարի 2011թվականի ապրիլի 26-ի N 416- Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) Դիմում ( Ձև 1 )
2) Կրթության մասին փաստաթուղթ ( դիպլոմ )
3) Անձը հաստատող փաստաթուղթ
4) Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային ( գրքույկ առկայության դեպքում )
5) Ինքնակենսագրություն ( Ձև 4 )
6) Մեկ լուսանկար՝ 3*4 չափի.
7) Այլ պետությունների քաղաքացիները ՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) Հրապարակված հոդվածներին ցանկ կամ գիտական կոչում հավաստող փաստաթղթեր ( դրանց առկայության դեպքում ) :
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ , բնօրինակները ՝ վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ. սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 09-ը ներառյալ , ամեն աշխատանքային օր , ժամը 10 ºº -ից մինչև 17 ºº : Մրցույթը տեղի կունենա 2025թ հոկտեմբերի 14-ին ՝ ժամը 14 ºº -ին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի « Նոր Գեղիի թիվ 1 մանկապարտեզ » ՀՈԱԿ-ում ՝ Նոր Գեղի , Աղբյուրակի փ. 30 հասցեում :
Տեղեկությունների համար զանգահարել ՝+(374) 93 25 44 32 հեռախոսահամարով: