Այսօր: Կիրակի, 16 Մարտի 2025թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆՈՐ ԳԵՂԻԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՈՒՄ ՄԵԹՈԴԻՍՏԻ` 0,5, ՖԻԶՀՐԱՀԱՆԳՉԻ` 0.5 ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐՈՎ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արման Սմբատյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
14/02/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
13/03/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Նոր Գեղիի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում մեթոդիստի 0․5 դրույքաչափով, ֆիզհրահանգչի 0․5 դրույքաչափով  թափուր աշխատատեղերը համալրելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել վերոնշյալ պաշտոններին Կրթության և գիտության նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձինք:

Մրցույթը անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 22.10.2024թ-ի N1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝

1) դիմում (Ձև 1).

2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).

3) անձը հաստատող փաստաթուղթ.

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).

5) ինքնակենսագրություն (Ձև 4).

6) մեկ լուսանկար` 3x4 չափի.

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Մրցույթը տեղի կունենա մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին ՝ ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Նոր Գեղիի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում: Հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գ․Նոր Գեղի, Ֆ․Թևոսյան 82 ։

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են 14․02․2025թ․-13.03․2025թ․ ներառյալ, ամեն օր ժամը 9:00-17:00-ը՝ բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Հասցե ՀՀ Կոտայքի մարզ Նոր Հաճըն համայնք, գ․ Նոր Գեղի, Ֆ․Թևոսյան 82 ։ Էլեկտրոնային փոստի հասցե՝ 3.mankapartez@mail.ru ։ Տեղեկությունների համար զանգահարել+(374)94-80-89-44 տնօրենի պաշտոնակատար՝Աննա  Սարգսյան

Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner