ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նոր Հաճըն բազմաբնակավայր համայնքը ձևավորվել է նախկին Նոր Հաճն, Թեղենիք, Քարաշամբ,Արգել, Նոր Գեղի,Գետամեջ, Նոր Արտամետ,Մրգաշեն և Քանաքեռավան համայնքների միավորումից ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի հունիսի 9-ին ընդունած «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն: Համայնքի կենտրոնը Նոր Հաճըն քաղաքն է:
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքը գտնվում է Արարատյան դաշտին հարող Կոտայքի բարձրավանդակում, բարձրությունը ծովի մակերևույթից` 1338մ , մակերեսը` 2.02 կմ2: Ձմռանը ջերմաստիճանը` -28-ից -300 է, իսկ ամառը զով է, ամենաբարձր ջերմաստիճանը +300 C-ից գրեթե չի անցնում: Մայրաքաղաք Երևանից հեռավորությունը կազմում է 12 կմ , իսկ մարզկենտրոն Հրազդան քաղաքից` 35 կմ: Հիմնադրվել է 1953 թվականին: Արևելքից քաղաքը գոտևորվում է առողջարանային գոտի հանդիսացող գեղատեսիլ Արզնի կիրճով, արևմուտքից` <<Արզնի-Շամիրամ>> ջրանցքով, որը սնվում է Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետի ջրերով: Հարակից բնակավայրերն են արևելքում` Արզնի գյուղն ու Բյուրեղավան քաղաքը, արևմուտքում` Նոր Արտամետ և Մրգաշեն գյուղերը, հյուսիսում` Նոր Գեղի, հարավում` Գետամեջ գյուղերը: Բնակչություն` 11900 մարդ: Քաղաքի վարչական տարածքը 220 հա է, բնակչության 99%-ը հայեր են: Կան նաև քիչ թվով ռուսներ, ասորիներ, եզդիներ և այլ ազգի ներկայացուցիչներ: Մոտ 180 ընտանիք 1988-90թթ.բռնագաղթվել է Ադրբեջանից (374մարդ): Քաղաքը բնակեցվել է հիմնականում հանրապետության տարբեր շրջաններից եկած ընտանիքներով` սկսած 1953թ. <<Արզնի>> ՀԷԿ-ի շինարարությանը զուգընթաց և կրել է Սիլովոյ պայմանական անունը, որը ծագում է ՀԷԿ-ի ուժային հանգույցի ռուսերեն անվանումից: Սակայն որպես առանձին բնակավայր այն ձեւավորվել է 1958-ից` <<Սապֆիր>> արտադրական միավորման զարգացմանը զուգընթաց: 60-ական թվականներին, ի հիշատակ Կիլիկիայի Հաճըն քաղաքի և ընդառաջ գնալով սփյուռքահահյության խնդրանքին՝ բնակավայրը անվանակոչվել է Նոր Հաճըն: Հաճընը` Լեռնային Կիլիկիայի այդ ծաղկուն քաղաքը, թուրք ջարդարարների կողմից հայաթափվեց մեծ եղեռնի ժամանակ: Սակայն, 1919-20թթ. 8 հազար հաճընցիներ, ապավինելով Ֆրանսիայի խոստումներին, վերադարձան հայրենի քաղաք: 1920թ. թուրքերը պաշարեցին Հաճընը: 8 ամիս տևած հերոսական ինքնապաշտպանական մարտերից հետո, այդպես էլ օգնություն չստանալով ֆրանսիացիներից, Հաճընն ընկավ:Քաղաքի ամբողջ բնակչությունից փրկվեցին միայն 400 մարդ, որոնք ցրվեցին աշխարհով մեկ: Այժմ հաճընցիների ժառանգները բնակվում են հայկական գաղթօջախներում՝ Ամերիկայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, որոնք համախմբված են <Հաճըն> հայրենակցական միության մեջ և կապեր են պահպանում քաղաքի հետ:
Ստորև ներկայացվում է համառոտ տեղեկատվություն համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի մասին:
Մրգաշեն բնակավայրը հիմնադրվել է 1960 թվականին, նախկին Աշտարակի շրջանի N 36 սովխոզի բազայի վրա: Համայնքը ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, գրադարան, բուժամբուլատորիա և փոստային բաժանմունք: Գտնվում է Եղվարդից 15 կմ հարավ-արևելք, իսկ Երևանից 13 կմ հյուսիս`<<Արզնի-Շամիրամ>> Ջրանցքի ձախ ափին: Հեռավորությունը Երևան-Սևան մայրուղուց 8 կմ է մարզկենտրոնից 45կմ: Սահմանակից է Նոր Արտամետ, Եղվարդ, Զովունի և Քանաքեռավան համայնքներին: Համայնքն ապահովված է խմելու ջրով` Արզական-Երևան կենտրոնական ցանցից, ինչպես նաև ոռոգման ջրով` <<Արզնի-Շամիրամ>> ջրանցքից: Համայնքի տարածքով է անցնում մարզային նշանակության ճանապարհը Համայնքը գտնվում է ծովի մակարդակից 1280 մետր բարձրության վրա: Բնակլիմայական պայմանները փոփոխական են: Ռելիեֆը բազմաձև է։ Համայնքի վարչական տարածքը -1112,36 հա է, որից` • գյուղատնտեսական – 916,65 հա, • բնակավայրերի – 163,49 հա, • արդյունաբերական – 16,34 հա, • էներգետիկայի և տրանսպորտի – 2,52 հա, • հատուկ պահպանվող տարածքներ – 7,43 հա, • ջրային – 5,93 հա:
Քանաքեռավան բնակավայրը հիմնադրվել է 1958թ Քանաքեռի կոլտնտեսության բազայի վրա։ ։ 1963թ.-ին հիմնադրվել է Քանաքեռավանի միջնակարգ դպրոցը: Այսօր դպրոցն ունի 397 աշակերտ: 1980-ական թթ հիմնադրվել է Քանաքեռավանի մանկապարտեզը: Մանկապարտեզն ունի 2 խումբ, որտեղ հաճախում է 60 երեխա: 1996թ.-ին հիմնադրվել է Քանաքեռավանի արվեստի դպրոցը: Մինչ օրս արվեստի դպրոցն ակտիվ գործունեություն է ծավալաում: Այսօր արվեստի դպրոցում կրթություն է ստանում 161 աշակերտ: Քանաքեռավանում բնակվում են հայեր, ինչպես նաև ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիներ: Քանաքեռավան բնակավայրն անմասն չէ պատմամշակութային կոթողներից. Քանաքեռավանում է գտնվում 12-13-րդ դդ հիմնադրված Տիվ-Տիվ կոչվող վանական համալիրը: Քանաքեռավանի մասին գրված 2 գիրք կա. <<ՈՒ կոչեցին Քանաքեռավան>> 2000թ., <<ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավանի հիմնադրման 50 ամյակի տարեգրությանը>> 2005թ: Բնակչությունն ապահովված է խմելու ջրով /Արզականի ջրամբար/, ոռոգման ներտնտեսային ցանցով, բնական գազով, էլեկտրականությամբ: Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, կերային կուլտուրաների մշակմամբ: Քանաքեռավան համայնքը գտնվում է ծովի մակարդակից 1250մ բարձրության վրա։ Երևան քաղաքից գտնվում է 5 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 50 կմ հեռավորության վրա։ Իր վարչական սահմաններով սահմանակից է՝ Զովունի, Մրգաշեն, Գետամեջ համայնքներին և Երևան քաղաքին։ Կլիման բարեխառն է։ Վարչական տարածքը՝ 1705.48հա։ Ռելիեֆը բազմաձև է։ Համայնքի տարածքով է անցնում մարզային նշանակության ճանապարհը, Չարենցավանի կոյուղու կոլեկտորը, Գյումուշ - Երևան խմելու ջրագիծը, Արզնի Շամիրամ ոռոգման ջրանցքը :
Նոր Գեղի բնակավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում" Հրազդան գետի աջ ափին: Նոր Գեղի համայնքը ձևավորվել է 1920 թվականին: Նոր Գեղի բնակատեղում հնում ապրել են տարբեր ազգի ներկայացուցիչներ և հայեր: Համայնքը նախկինում կոչվել է Ճաթղռան: 1949 թվականին թուրք-ազերիների տեղափոխությունից, այնուհետև Արզնի-Շամիրամ ջրանցքի կառուցումից հետո 1962 թվականին ՀՍՍՀ գերագույն Սովետի հրամանագրով կանադահայերի պահանջով, Էրզրումի նահանգի պատմական Քղի անունը հավերժացնելու նպատակով Նոր Քղին վերանվանվում է Նոր Գեղի: Տարածքը կազմում է 2481.9 կմ2: Համայնքը սահմանակից է Նոր Հաճըն և Եղվարդ քաղաքներին, Նոր Արտամետ, Արգել համայնքներին: Ըստ բարձրության չոր խիստ ցամաքային և բարեխառն" մեղմ ամառներով ու ցուրտ ձմեռներով: Համայնքում քամիների միջին արագությունն է 55մ/վ, անդորրը" 10 օր ամռանը, 45 օր" ձմռանը: Համայնքի պետական սեփականություն հանդիսացող Ա համայնքային ենթակայության ընդհանուր օգտագործման ավտոճանապարհային ցանցի երկարությունը կազմում է 52.19 կմ, որից 31.92 կմ միջպետական եւ հանրապետական նշանակության է, 35 կմ մարզային , 25 կմ համայնքային նշանակության: Համայնքը գտնվում է ծովի մակերևույթից 1300-1400մ բարձրության վրա: Հունվարի միջին ջերմաստիճանը - 4,2° С է, հուլիսինը" +19,7°С, նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -32°С, առավելագույնը" +36°С: Միջին ամսական տեղումները 551 մմ: Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղված է պտղաբուծությամբ, անասնապահությամբ, ադամանդագործությամբ և թռչնաբուծությամբ: Տարածված են հոտավետ օշինդրը, ուրցը, փետրախոտը, հացազգիները: Համայնքի հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 25կմ է, մարզկենտրոնից 35 կմ է: Բարձրությունը ծովի մակերևույթից 1300մ է:
Նոր Արտամետ բնակավայրը երիտասարդ բնակավայր է: Հիմնադրվել է 1965թ. Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի բազայի հիման վրա: Գյուղը գտնվում է Մրտասարի հարավ - արևմտյան մասում: Հեռավորությունը քաղաքամայր Երևանից կազմում է 18 կմ, մարզկենտրոնից` 40 կմ, ՀՀ սահմանից՝ 250 կմ: Նոր Արտամետի 2 կողմով անցնում է Արզնի-Շամիրամ ջրանցքը, որը համայնքն ապահովում է ոռոգման ջրով: Ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է 1350 մետր: Բնակլիմայական պայմանները նախալեռնային են: Տեղումների առատությամբ աչքի չի ընկնում. ամառները շոգ են, ձմեռները՝ մեղմ: Ուժեղ սառնամանիքներ հազվադեպ են դիտվում: Արագյուղ բնակավայրը հիմնադրվել է 1828 թվականին Արևմտյան Հայաստանի Արծափ և Արճեշ գավառներից գաղթած մի խումբ հայ ընտանիքների կողմից : 1915 թվականին գյուղն ընդունել է նաև ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին: Մինչև 1946 թվականը գյուղը կոչվում էր Ղարաջորան:Գյուղը փռված է Արա լեռան փեշերին: Արագյուղի հեռավորությունը մարզկենտրոն Հրազդան համայնքից 25 կմ է, մայրաքաղաք Երևանից՝ 30 կմ:
Գետամեջ բնակավայրը համայնքի մասին առաջին գրավոր հիշատակությունը պատմական աղբյուրներում թվագրվում է 1699 թվականով: Համայնքը նախկինում կոչվել է Կենտրոն, Կեդրան, Քիթիրան, Քեթրան և այլ անուններով, որոնք բոլորն էլ ծագել են Կենտրոն բառից: Համայնքի բնակչության հիմնական մասի արմատները արևմտյան Հայաստանից են` Մուշ, Վան, Բիթլիս: Համայնքն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն (չի գործում), գրադարան, բուժակ-մանկաբարձական կետ (ԲՄԿ): Գետամեջ բնակավայրը գտնվում է նախալեռնային գոտում, ծովի մակերևույթից 1250 մետր միջին բարձրության վրա: Հեռավորությունը Երևան քաղաքից` 15 կիլոմետր, մարզկենտրոնից` 35 կիլոմետր է: Բնակչության թիվը կազմում է 845 մարդ, համայնքի վարչական տարածքը՝ 560,39 հա: Համայնքում առկա է 200 առանձնատուն` 84,72 հեկտար տարածքով և 496 այգետնակ` 71,86 հեկտար տարածքով: Կան բազմաթիվ կիսակառույց տներ, որոնք տնտեսական ճգնաժամի պատճառով անգործության են մատնված: Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ, որոշ մասը՝ անասնապահությամբ և արտերկրյա աշխատանքներով: Կլիման մեղմ է, հունվար ամսին միջին ջերմաստիճանը կազմում է -40C: Ամառը հով է լինում, հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է +250C: Համայնքի վարչական տարածքում գտնվող վարելահողերը ոռոգովի չեն և բերքատվությունը մեծ կախում ունի տարվա տեղումներից: Ձնածածկույթը Գետամեջ համայնքի տարածքում տևական է լինում, ձմռան ամիսներին ճանապարհների որոշակի հատվածներ դառնում են դժվարանցանելի, սակայն համայնքում հաճախակի կատարվող ձյունածածկ ճանապարհների մաքրման աշխատանքների շնորհիվ, ավտոմեքենաների շարժը չի դադարում: Գարնանը տեղում են հորդառատ անձրևներ, կարկուտ, երբեմն կարկուտի պատճառով գյուղացին կորցնում է բերքի մի մասը:
Քարաշամբ բնակավայրը համարվում է նախալեռնային գոտի,այն գտնվում է ծովի մակերևույթից 1485 մ բարձրության վրա, հեռավորությունը Երևան քաղաքից 30կմ է, մարզկենտրոնից` 30 կմ, ՀՀ պետական սահամանից` 100կմ: Բնակավայրը գտնվում է Արա գետի ստորին հոսանքի հովտում:Քարաշամբի տարածաքում պահպանվել են քարայարներ,կիկլոպայան ամրոց / մթա II-I հազարամյակ / ,գերեզմանոց:Բնակավայրից 30 կմ արևելք 7- րդ դարի փոքր խաչաձև գմբեթավոր «Սուրբ Գևորգ» եկեղեցու ավերակներն են: Բնակավայրի վարչական տարածքը 1065.72 հա է, գյուղը ունի 180 տնտեսություն,724 բնակիչ: Քարաշամբում բնակիչների մեծ մասը զաբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, շատերը մեկնում են արտագնա աշխատանքների: Բնակավայրը գրեթե ամբողջությամբ ապահոված է խմելու և ոռոգման ջրով: Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են ոչ բարվոք վիճակում: Բնակավայրն ունի 1 միջնակարգ դպրոց, որը գտնվում է կապիտալ վերանորոգման փուլում, բուժկետ, մշակույթի տուն:
Թեղենիք բնակավայրը համարվում է նախալեռնային գոտի,այն գտնվում է ծովի մակերևույթից 1500-1600մ մ բարձրության վրա, հեռավորությունը Երևան քաղաքից 30կմ է, մարզկենտրոնից` 30 կմ, ՀՀ պետական սահամանից` 100կմ: Բնակավայրը վերակառուցվել է 1915թ: Բնակիչները հիմնականում գաղթվել են Արևմտյան Հայաստանից՝ Մուշից, Վանից, Ալաշկերտից, դուգնուկից, Բալաշուղից և շրջակա գյուղերից: Գյուղն ունի 4-րդ դարի կառուցված մատուռ, որը կոչվում է ,,Ծաղկավանք՛՛, Գյուղն ունի նաև ,,Սրբոց Նահատակած՛՛ գործող եկեղեցի, որը կառուցվել է 2000-2003թթ-ին: Բնակավայրի վարչական տարածքը 2106,0 հա է, գյուղը ունի 135տնտեսություն,518 բնակիչ: Թեղենիքում բնակիչների մեծ մասը զաբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, շատերը մեկնում են արտագնա աշխատանքների: Բնակավայրը գրեթե ամբողջությամբ ապահոված է խմելու և ոռոգման ջրով: Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են բարվոք վիճակում: Բնակավայրն ունի 1 միջնակարգ դպրոց, բուժկետ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
(կենտրոնը` Նոր Հաճըն քաղաք)
www.hachn.am
(0224) 4 25 50
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Քաղաքը գտնվում է Արարատյան դաշտին հարող Կոտայքի բարձրավանդակում, նախկին շրջկենտրոն Եղվարդից 12 կմ հեռավորության վրա: Արևելքից քաղաքը գոտևորվում է առողջարանային գոտի հանդիսացող Արզնի կիրճով, արևմուտքից` <<Արզնի-Շամիրամ>> ջրանցքով, որը սնվում է Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետի ջրերով: Հարակից բնակավայրերն են արևելքում` Արզնի գյուղն ու Բյուրեղավանը, արևմուտքում` Նոր Արտամետ և Մրգաշեն գյուղերը, հյուսիսում` նոր Գեղի, հարավում` Գետամեջ գյուղերը: Քաղաքի վարչական տարածքը 200 հա է, բնակչության 99%-ը հայեր են: Կան նաև ռուսներ, ասորիներ, եզդիներ և այլ ազգի ներկայացուցիչներ: 150 ընտանիք 1988-90թթ.բռնագաղթվել է Ադրբեջանից (374մարդ): Քաղաքը բնակեցվել է հիմնականում հանրապետության տարբեր շրջաններից եկած ընտանիքներով` սկսած 1953թ. <<Արզնի>> ՀԷԿ-ի շինարարությանը զուգընթաց և կրել է Սիլովոյ պայմանական անունը, որը ծագում է ՀԷԿ-ի ուժային հանգույցի ռուսերեն անվանումից: Սակայն որպես առանձին բնակավայր այն ձեւավորվել է 1958-ից` <<Սապֆիր>> գործարանի և արտադրական միավորման զարգացմանը զուգընթաց: 60-ական թվականներին, ի հիշատակ Կիլիկիայի Հաճըն քաղաքի, բնակավայրը անվանակոչվել է Նոր Հաճըն: Հաճընը` Լեռային Կիլիկիայի այդ ծաղկուն քաղաքը, թուրք ջարդարարների կողմից հայաթափվեց մեծ եղեռնի ժամանակ: Սակայն, 1919-20թթ. 8 հազար հաճընցիներ, ապավինելով Ֆրանսիայի խոստումներին, վերադարձան հայրենի քաղաք: 1920թ. թուրքերը պաշարեցին Հաճընը: 8 ամիս տևած հերոսական ինքնապաշտպանական մարտերից հետո, այդպես էլ օգնություն չստանալով ֆրանսիացիներից, Հաճընն ընկավ, բնակիչները կոտորվեցին: Փրկվեց միայն 400 մարդ, որոնք ցրվեցին աշխարհով մեկ: Այժմ նրանց ժառանգներից միայն 1 ընտանիք է բնակվում Նոր Հաճընում, իսկ հաճընցիների գաղթօջախներ կան Ամերիկայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, որոնք համախմբված են <<Հաճըն>> հայրենակցական միության մեջ և կապեր են պահպանում քաղաքի հետ: Համայնքն ունի իր ենթակայության 1 մարզամշակութային համալիր, 4 միջնակարգ դպրոց, 1 ավագ դպրոց, մարզադպոց, մշակույթի տուն, ուր գործում են ժողովրդական պարի<<Ալմաստ>> և ժամանակակից պարերի համույթները, 1 մանկապարտեզ: Արվեստի դպրոցում գործում է <<Սապֆիր>> կամերային անսամբլը: Քաղաքային գրադարանի գրքային ֆոնդը կազմում է 24700 կտոր գիրք: Նոր Հաճընում իրականացվող տնտեսական զարգացման ծրագիրը ադամանդագործական մեծ ու փոքր արտադրությունների զարգացումն է։
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Քաղաքը գտնվում է Արարատյան դաշտին հարող Կոտայքի բարձրավանդակում, նախկին շրջկենտրոն Եղվարդից 12 կմ հեռավորության վրա: Արևելքից քաղաքը գոտևորվում է առողջարանային գոտի հանդիսացող Արզնի կիրճով, արևմուտքից` <<Արզնի-Շամիրամ>> ջրանցքով, որը սնվում է Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետի ջրերով: Հարակից բնակավայրերն են արևելքում` Արզնի գյուղն ու Բյուրեղավանը, արևմուտքում` Նոր Արտամետ և Մրգաշեն գյուղերը, հյուսիսում` նոր Գեղի, հարավում` Գետամեջ գյուղերը: Քաղաքի վարչական տարածքը 200 հա է, բնակչության 99%-ը հայեր են:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
մմ
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-10
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
+6.5
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Արգել 9 կմ, 1.2) Գետամեջ 4 կմ, 1.3) Թեղենիք16 կմ, 1.4) Մրգաշեն 8կմ, 1.5) Նոր Արտամետ3 կմ, 1.6) Նոր Գեղի3 կմ, 1.7) Քանաքեռավան 12 կմ, 1.8) Քարաշամբ 14 կմ
nor-hachn-meriya@mail.ru
2412- ք.Նոր Հաճըն
2404-գ.Արգել,
առկա չէ-գ. Գետամեջ,
առկա չէ - գ.Թեղենիք
2408- գ. Մրգաշեն,
առկա չէ-գ.Նոր Արտամետ,
2410-գ. Նոր Գեղի,
2414-գ.Քանաքեռավան,
2416-գ.Քարաշամբ,
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Facebook
Location on Google Maps
YouTube