Այսօր: Շաբաթ, 10 Հունիսի 2023թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.06.23 Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
      Սիրելի՛ Նոր Հաճըն համայնքի բնակիչներ, թանկագին երեխաներ. Շնորհավորում եմ բոլորիս Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:      Երեխաների պաշտպանությունը, նրանց առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը բոլոր ժամանակներում կարևոր տեղ են զբաղեցրել հայկական իրականության մեջ: Երեխաները մեր կյանքի իմաստն են, մեր ուրախությունն ու հպարտությունը, և մենք այսուհետ էլ կշարունակենք աշխատել նրանց կարիքները հոգալու, նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:      Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլոր երեխաներին և մաղթում խաղաղ, ուրախ  և  անհոգ մանկություն: Թո՛ղ որ, մշտապես իրականություն դառնան ձեր ամենաբարի ... Մանրամասն
31.05.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ բնակիչներ.

2023թ. հունիսի 16-ին ժամը 15:00-ին Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղիի վարչական շենքում տեղի կունենա հանրային քննարկում՝ նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման/առաջին փուլ/ վերաբերյալ:

30.05.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ բնակիչներ.

Ս/թ հունիսի 1-ին ժամը 10:30-ին <<Նոր Հաճընի համայնքապետարանի Մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ի բակում տեղի կունենա տոնական միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Երեխաների համար կլինեն հետաքրքիր անակնկալներ,հեքիաթի հերոսներ:

26.05.23 Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
          Սիրելի՛ շրջանավարտներ,                                                                                                                   ... Մանրամասն
25.05.23 ԿԱՅԱՑԱՎ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 5 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Ս/թ մայիսի  25-ին  Նոր Հաճընի  համայնքապետարանի  նիստերի դահլիճում տեղի ունեցավ Նոր Հաճըն համայնքի ավագանու   թիվ 5 հերթական նիստը, որին ներկա էին ավագանու  12 անդամներ և բացակա էին 9  ավագանու անդամ:2023 թվականի մայիսի 25-ի հերթական թիվ 5 նիստի հետևյալ օրակարգը.Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28- ի N140-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 15- ի N 121-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում  կատարելու մասին:Նոր Հաճըն համայնքի  <<Արգելի մանկապարտեզ ՆՈՒՀ>> և <<Նոր Գեղիի արվեստի դպրոց>>ՀՈԱԿ-ների աշխատանքների ժամանակավոր դադարեցմանը ... Մանրամասն
24.05.23 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի՛ բնակիչներ.

<< Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2023թ. մայիսի 30-ին, ժամը 11:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճընի համայնքապետարանում իրականացվելու է <<Հայնախագիծ>> ԲԲԸ կողմից ներկայացվող Կոտայքի մարզի <<Կոտայք-6>> միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվությունների և դրանց փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրության իրազեկման առաջին լսումները:

18.05.23 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Ս/թ մայիսի 20-ին ժամը 07:00-ից մինչև 24:00,կկատարվի ասֆալտապատման աշխատանքներ Նոր Հաճըն քաղաքի Շաս Սյուղ Ղոն փողոցում ,որի ժամանակ երկկողմանի կփակվի եթևեկելի մասը,որին կփոխարինվի այլընտրանքային ճանապարհ ՝Տոռոզյան փողոցով դեպի Նոր Գեղի:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner