Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐՆԻ ՄՍՈՒՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ » ՀՈԱԿ-ՈՒՄ ՖԻԶԿՈՒԼՏ ՀՐԱՀԱՆԳՉԻ` 1 ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ , ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ՝ 1,25 ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արման Սմբատյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/01/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
12/02/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճընի համայնքապետարան

ՀՀԿԳՄՍ նախարարի 2024թվականի մարտի 27-ի N20-Ն որոշում Հայտարարվում է մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Նոր Հաճընի համայնաքպետարանի մսուր մանկապարտեզ » ՀՈԱԿ-ում ֆիզկուլտ հրահանգչի ՝ 1 դրույքաչափով , երաժշտության դաստիարակի 1,25 դրույքաչափով թափուր աշխատատեղերը համալրելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել վերոնշյալ պաշտոնին ԿԳՄՍՆ 2024 թվականի մարտի 27-ի N 20 Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձինք:

Մրցույթը անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 22.10.2024թ-ի N 1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝

1) դիմում (Ձև 1).

2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).

3) անձը հաստատող փաստաթուղթ.

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).

5) ինքնակենսագրություն (Ձև 4).

6) մեկ լուսանկար` 3x4 չափի.

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Մրցույթը տեղի կունենա փետրվարի 18-ին՝ ժամը 11։00-ին ՀՀ Կոտայքի մարզի «Նոր Հաճընի համայնքապետարանի մսուր մանկապարտեզ » ՀՈԱԿ-ում։ Հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ,ք․ Նոր Հաճըն, Չարենցի 8 ։ Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են ․15․01․2025թ․- 12․02․2025թ․ ներառյալ, ամեն օր ժամը 9:00-17:00-ը՝ բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ,ք․ Նոր Հաճըն, Չարենցի 8

Տեղեկությունների համար զանգահարել +374 93095386 Տնօրեն ՝ Մանուշ Մաթևոսյան

Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner