Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել համայնքի ղեկավարի կողմից ներկայացված համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը` համաձայն NN 1-17 հավելվածների։
2. Հաստատել համայնքի ղեկավարի կողմից ներկայացված համայնքի սեփականություն հանդիսացող դուրս գրման ենթակա գույքի ցուցակը՝ համաձայն N 2.1-2.6 հավելվածների։
3. Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ՝ համաձայն 3.1-3.4 հավելվածների: |