Այսօր: Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025թ.
Նոր Հաճընի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.07.25 ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒLԻՍԻ 18- Ի ԹԻՎ 8- ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
1.Նոր Հաճըն համայնքի ղեկավարի հաղորդումը 2025 թվականի բյուջեի 2 -րդ եռամսյակի կատարման մասին:2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին3 Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին4.Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին5.Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին6.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Գետամեջ գյուղում թվային կարգով փողոցներ անվանակոչելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 27-Ի N 67-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին7.Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 27-ի N 68-Ա որոշման մեջ ... Մանրամասն
05.07.25 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ
Սիրելի՛ հայրենակիցներ        Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ Սահմանադրության ընդունման 30-ամյակի առթիվ։ 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։Հայաստանի Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։Մեզանից յուրաքանչյուրը պետք է մտածի ու գործի ի շահ երկրի, օգտվի Սահմանադրությամբ ընձեռված հնարավորություններից և պաշտպանի սահմանադրականությունը։Մեր աշխատանքներն ուղղված են և շարունակելու են ուղղված լինել բացառապես Հայաստանի քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների լիարժեքորեն կյանքի ... Մանրամասն
02.07.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Հարգելիՙ բնակիչներ.

Սույն թվականի հուլիսի 5-ին՝ ժամը 10։00-ին, Նոր Հաճընի քաղաքային մարզադաշտում տեղի կունենա սպորտլանդիա մարզական միջոցառում՝ նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման 30-ամյակին։

Հարգանքով՝ Նոր Հաճընի համայնքապետարան

24.06.25 ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27- Ի ԹԻՎ 7- ՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին2.Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին3.Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 28-ի N 38-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի Մարզի Նոր Հաճըն համայնքի Գետամեջ գյուղում թվային կարգով փողոցներ անվանակոչելու մասին5.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճընի համայնքապետարանի և համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը հաստատելու մասին6.Նոր Հաճըն համայնքին սեփականության ... Մանրամասն
02.06.25 ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ  կազմակերպվեցին այցելություններ Նոր Հաճըն համայնքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ,և համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի կողմից  հաճելի անակնկալ մատուցվեց երեխաներին։
Մանկապարտեզների խմբերը համալրվեցին տարատեսակ զարգացնող խաղերով։
Բոլոր վարչական տարածքներում կազմակերպվեց նաև տոնական միջոցառում․ երեխաներին մեծ ուրախություն պարգևեցին հեքիաթի հերոսները,իսկ փրփուր փարթին երեխաների օրը վերածեց իսկական զվարճանքի ։

30.05.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նոր Հաճըն քաղաքի սիրելի՛ երեխաներ

Նոր Հաճընի համայնքապետարանը կազմակերպում է տոնական միջոցառում՝ նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Միջոցառումը տեղի կունենա հունիսի 1-ին՝ ժամը 10:30-ին «Նոր Հաճընի համայնքապետարանի մշակույթի տուն»ՀՈԱԿ-ի բակում: Ձեզ սպասվում է հետաքրքիր մանկական շոու ծրագիր․

*Կավճանկարչություն

*Խաղավար և հեքիաթի հերոսներ

*Փրփուր փարթի

 

30.05.25 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

Սիրելի՛ երեխաներ,հարգելի՛ ծնողներ

Սրտանց շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Օր,երբ աշխարհը պետք է հիշի երեխաների երազների,ժպիտների և իրավունքների մասին։ Հունիսի 1-ը մեզանից յուրաքանչյուրին պարտավորեցնում է գործադրել բոլոր ջանքերը և փոքրիկների համար ապահովել խաղաղ ու անվտանգ մանկություն։ Երեխաները մեր կյանքի իմաստն են ու ապագան,յուրաքանչյուր ընտանիքի հիմքն են ու ազգի շարունակության գրավականը։

Մաղթում եմ, որ բոլոր երեխաները շրջապատված լինեն ընտանեկան սիրով,անսահման ջերմությամբ և հոգատարությամբ։ Թող որ պաշտպանված ու սիրված լինի աշխարհի ամեն մի մանուկ։

Պայծառ տոնի առթիվ ամենաբարի մաղթանքներն եմ հղում բոլորիդ ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner