Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթներ Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արման Սմբատյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
29/03/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
18/04/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

     1.ՆորՀաճընիհամայնքապետարանիաշխատակազմի առևտրի , սպասարկման , եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր 3.2-6)։                                                    

Գործառույթներն են`               
     Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված  լիազորություններ Նոր Հաճըն համայնքապետարանում (պաշտոնի անձնագիրը):        
     Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`      

ա) ունի առնվազն միջնակարգ կրթություն:

բ) ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, «Տեղական իրնքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» «Տեղական տուրքերի և վճարներիմասին», և «Գովազդի մասին» ՀՀ օրենքների, բաժնի կանոնակարգի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը:

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

        2. ՆորՀաճընիհամայնքապետարանիաշխատակազմիքաղաքաշինության, հողաշինության և գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր 3.1-19)։                                                    

Գործառույթներն են`               
     Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված  լիազորություններ Նոր Հաճըն համայնքապետարանում (պաշտոնի անձնագիրը):        
     Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`      

ա) ունի առնվազն միջնակարգ կրթություն:

բ) ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, այդ թվում «Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, «Հողային օրենսգրքի», բաժնի կանոնակարգի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը:

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

ե) կարդում, կարողանում է բացատրվել որևէ օտար լեզվով:   

 3. ՆորՀաճընիհամայնքապետարանիաշխատակազմի գլխավոր մասնագետի (ծածկագիր 2.3-7)։                                                    

Գործառույթներն են`              

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված  լիազորություններ Նոր Հաճըն համայնքապետարանում (պաշտոնի անձնագիրը):

         Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`      

ա) ունի  ` բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի դեպքում` առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտումբ) ունի «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչական իրավախախտումների մասին», խնամակալության, հոգաբարձության, անչափահասների իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների,   «Հայաստանի  Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի», աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն.

ե) Կարդում, կարողանում է բացատրվել որևէ օտար լեզվով:

 

 

     4. ՆորՀաճընիհամայնքապետարանիաշխատակազմիքաղաքաշինության, հողաշինության և գյուղատնտեսության բաժնի գլխավոր մասնագետի-ճարտարապետի (ծածկագիր 2.3-2)։                                                    

Գործառույթներն են`              

     Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված  լիազորություններ Նոր Հաճընի համայնքապետարանում (պաշտոնի անձնագիրը):        

         Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`      

ա) ունի   ` բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի դեպքում` առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտումբ) ունի «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղական տուրքերի մասին»,  «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի», քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն.

ե) կարդում, կարողանում է բացատրվել որևէ օտար լեզվով:

      

    

   

 5. Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետի-գնումներ համակարգողի (ծածկագիր 2.3-1)                                                

Գործառույթներն են`              

     Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված  լիազորություններ Նոր Հաճընի համայնքապետարանում (պաշտոնի անձնագիրը):        

 

 ա) ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ :

բ) ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, բյուջետային օրենսդրության, այդ թվում  «Բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, բաժնի կանոնակարգի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե)  կարդում, կարողանում է բացատրվել որևէ օտար լեզվով:

զ) ունի գնումների մասնագետի որակավորում  և գերազանց տիրապետում է գնումներով կատարվելիք գործընթացին

է) կարողանում է գնում իրականացնել armeps.am, /www.armeps.am/ppcm

 

 

 

    6. ՆորՀաճընիհամայնքապետարանիաշխատակազմիկրթության, մշակույթի, սպորտի , երիտասարդության  և սոցիալական աջակցության  բաժնի պետի (ծածկագիր 2.1-4։                                                     

Գործառույթներն են`

 

     Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված  լիազորություններ Նոր Հաճընի համայնքապետարանում (պաշտոնի անձնագիրը):        

ա) ունի բարձրագույն կրթություն համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ;

 բ) իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» , «Կրթության մասին», «Մշակութային արժեքների պահպանման մասին»  ՀՀ օրենքների, «Աշխատանքային օրենսգրքի», աշխատակազմի կանոնադրության,  բաժնի կանոնակարգի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն.

գ) ունի տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

դ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.   

ե) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

զ)կարդում, կարողանում է բացատրվել որևէ օտար լեզվով:

 

Մրցույթները կկայանան 2023 թվականի մայիսի 03-ին ժամը 11:00-ին Նոր Հաճընի համայնքապետարանի վարչական շենքում (ք.Նոր Հաճըն, Տոռոզյան փողոց շենք 7):                                        
         Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 18.04.2023թ:

         Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք    պետք0է0ներկայացնեն0հետևյալ0փաստաթղթերը`000000000000000000000000000000

         1) դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս).
         2) տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակի հետ միասին. 0   0000
        3) արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

        4) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.

        5) անձնագրի պատճենը։

 

        Փաստաթղթերը ընդունվում են՝ Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ (ք.Նոր Հաճըն, Տոռոզյան փողոց շենք 7, (հեռ.` +374224-4-25-50) ժամը 09.00-ից մինչև 18.00,կամ ք. Հրազդան, Կենտրոն վարչական շենք, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԾՀ բաժնում, հեռախոս 0223-2-34-13,   0223-2-73-01 ժամը 10.00-ից մինչև 15.00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner