Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



<<Նոր Հաճընի համայնքապետարանի մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արման Սմբատյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
14/07/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
16/08/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    ՀՀԿոտայքիմարզիՆորՀաճընիհամայնքապետարանըհայտարարումէմրցույթ<<Նոր Հաճընի  համայնքապետարանի մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Մարզադպրոցի տնօրենը՝

ա)  իրականացնում Է մարզադպրոցի  ընթացիկ գործունեության ղեկավարումը.

բ) պատասխանատու է հանրակրթության պետական չափորոշչին և համապատասխան տարիքային խմբի ծրագրերին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար.

գ) պատասխանատու է հաստատություն հաճախող սաների առողջության պահպանման, կադրերի ընտրության Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և համապատասխան կազմակերպության կանոնադրության սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար.

դ)լիազոր մարմին է ներկայացնում ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
ե) կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և ներկայացնում համապատասխան լիազորված մարմնի հաստատմանը.

զ) լիազոր մարմնի հավանությանն է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ձևաչափի և պահանջների համաձայն.

է)իրականացնում է օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

      Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն՝

1)   Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝

2)   բարձրագույն կրթություն.

3)  համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

4)    «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափանիշները բավարարող անձը.

5)  տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):

  2. Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`

1)       տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

2)      ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

3)     համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

4)      աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.

5)      ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

6)      առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 

 

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`

1)     դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2)    տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի

 փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված

 հիվանդություններից որևէ մեկով.

3)    օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.

4)  դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը

    սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5)    զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի

 համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.

6)    ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26 մարտի 2020թ. թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են.

7)    65 տարին լրացած քաղաքացիները:

Մրցույթը կկայանա 26.08.2022թ. ժամը 11ºº-ին ՆորՀաճընիհամայնքապետարանի շենքում /ՀՀ,Կոտայքիմարզ, ՆորՀաճընիհամայնք, Տոռոզյան 7, հեռ. 0224 42550/:

Նշված  թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները  Նոր Հաճընի   համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն`

  • դիմում.
  • մեկ լուսանկար` 3x4 չափսի.
  • քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
  • ինքնակենսագրություն.
  • անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի

      կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման

      վկայականի) պատճենները.

  •  տեղեկանք` մշտական բնակության վայրից.
  •  հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

  Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով, կամ անձը հաստատող փաստաթղթով:

Փաստաթղթերը ընդունվում են՝ Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ (ք.Նոր Հաճըն, Տոռոզյան փողոց շենք 7, (հեռ.` +374224-4-25-50) ժամը 09.00-ից մինչև 17.00

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2022 թվականի  օգոստոս 16-ը ներառյալ:

Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner