1. Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի , երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր 3.1-14)։
Գործառույթներն են` Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ Նոր Հաճընի համայնքապետարանում (պաշտոնի անձնագիրը):
Առաջատար մասնագետը`
ա) ունի առնվազն միջնակարգ կրթություն:
բ) ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը:
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթները կկայանան 2025 թվականի մայիսի 20-ին ժամը 11:00-ին Նոր Հաճընի համայնքապետարանի վարչական շենքում (ք.Նոր Հաճըն, Տոռոզյան փողոց շենք 7):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 05.05.2025թ:
Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս).
2) տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակի հետ միասին.
3) արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
4) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
5) անձնագրի պատճենը։
Փաստաթղթերը ընդունվում են՝ Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ (ք.Նոր Հաճըն, Տոռոզյան փողոց շենք 7, (հեռ.` +374224-4-25-50) ժամը 09.00-ից մինչև 18.00,կամ ք. Հրազդան, Կենտրոն վարչական շենք, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԾՀ բաժնում, հեռախոս 0223-2-34-13, 0223-2-73-01 ժամը 10.00-ից մինչև 15.00, բացի շաբաթ և կիրակի օրերից: