Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Նոր Արտամետի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում մեթոդիստի՝ 0․5 դրույքաչափով, 2 դաստիարակի` յուրաքանչյուրը 1․12 դրույքաչափով, երաժշտության դաստիարակի՝ 0․5 դրույքաչափով, ֆիզհրահանգչի՝ 0․5 դրույքաչափով և պարուսույցի` 0.5 դրույքաչափով թափուր աշխատատեղերը համալրելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել վերոնշյալ պաշտոններին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձինք: Մրցույթը անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի N 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14։00-ին ՝ ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Նոր Արտամետի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում: Հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գ․Նոր Արտամետ, 2 փողոց, 1 նրբանցք, 1 ։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են 08.11.2024թ․-05.12․2024թ․ ներառյալ, ամեն օր ժամը 09:00-17:00-ը՝ բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Հասցե ՀՀ Կոտայքի մարզ Նոր Հաճըն համայնք, գ․ Նոր Արտամետ, 2 փողոց, 1 նրբանցք,1։ Էլեկտրոնային փոստի հասցե՝ norartametmank@gmail.com։ Տեղեկությունների համար զանգահարել +374 77-38-21-38 Տնօրեն՝ Ռուզաննա Պոդոսյան Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ Նոր Հաճըն համայնք, գ․Նոր Արտամետ, 2 փողոց, 1 նրբանցք, 1։ Աշխատանքի վերաբերյալ հայտարարություններ