30.01.23
ԵՐԹ ՝ ԴԵՊԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՊԱՆԹԵՈՆ
|
Նոր Հաճընի համայնքապետարանի և ենթակա կառույցների աշխատակիցները, համայնքի բնակիչները, ,դպրոցականները սույն թվականի հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի կապակցությամբ տեղի ունեցավ ուխտի երթ՝ դեպի Ազատամարտիկների Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հայորդիների հիշատակին:Ելույթ ունեցավ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր Տեր Արսեն քահանան,աղոթեցին տերունական աղոթքը: Ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմում զոհված հերոսների շիրիմներին:
|
|
28.01.23
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի խիզախ զինվորնե՛ր շնորհավորում ենք բոլորիդ, Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ: 1992թ. հունվարի 28-ին կազմավորվեց Հայոց ազգային բանակը, որը ստեղծվել է հազարավոր քաջորդիների անկոտրում կամքի շնորհիվ: Արդեն 31 տարի է, որ զինվորը սահման է պահում՝ ապահովելով մեր անկախ ապրելու օրը: Փառք ու պատիվ մեր զինվորներին, իրենց մշտարթուն կատարած սխրանքներին: Փա՛ռք, փա՛ռք:
|
|
13.01.23
ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1 ՀԵՐԹԱԿԱՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
Ս/թ հունվարի 13-ին Նոր Հաճընի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023թ. թիվ 1 հերթական նիստը, որին ներկա էին ավագանու 16 անդամ և բացակա էին 5 ավագանի :2023 թվականի հունվարի 13-ի թիվ 1 հերթական նիստի հետևյալ օրակարգը. Նոր Հաճըն համայնքի ղեկավարի հաղորդումը 2022 թվականի բյուջեի 4 -րդ եռամսյակի կատարման մասին: Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28- ի N 140- Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 15- ի N 120- Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Նոր Հաճըն ...
Մանրամասն |
|
30.12.22
ՆՈՐ ՀԱՃԸՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ
|
Սիրելի՛ Նոր Հաճըն խոշորացված համայնքի բնակիչներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ամանորը ամենասպասված ու գեղեցիկ տոնն է ամբողջ աշխարհում: Որպես ընտանեկան տոն՝ այն յուրահատուկ ջերմությամբ է նշվում հայ օջախներում:Հարգարժա՛ն իմ ժողովուրդ, այս Նոր տարվա նախաշեմին տնտեսական, քաղաքական բարվոք մթնոլորտ եմ ցանկանում, խաղաղ անդորր ու հոգեվիճակ և նաև համբերություն, հույս, հավատ, սեր վաղվա օրվա հանդեպ, առանց որի դժվար է ապրել: 2023 թվականը մեր ազգի համար թող լինի պատմական հաղթանակների և ստեղծագործ աշխատանքի տարի: Մենք պետք է համախմբվենք փոխադարձ վստահության և ազգանվեր գործեր կատարենք վասն հայրենյաց: Նոր Հաճըն համայնքի կառավարման գործում ակնկալում եմ Ձեր ակտիվ ...
Մանրամասն |
|
28.12.22
ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 12 ՀԵՐԹԱԿԱՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
Ս/թ դեկտեմբերի 28-ին Նոր Հաճընի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Նոր Հաճըն համայնքի ավագանու թիվ 12 հերթական նիստը, որին ներկա էին ավագանու 12 անդամ և բացակա էին 9 ավագանի : 2022 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 12 հերթական նիստի հետևյալ օրակարգը. 1. ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 12 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ: 2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին:
|
|
22.12.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ համաքաղաքացիներ. Ս/թ դեկտեմբերի 29-ին ժամը 12:00-ին սիրով հրավիրում ենք մասնակցելու Ամանորյա միջոցառմանը, որը տեղի կունենա Նոր Հաճընի մշակույթի տան բակում:
|
|
22.12.22
ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ
|
Դեկտեմբերի 22-ին տոն էր Նոր Հաճընի արվեստի դպրոցում:Ամանորյա տոնական հաշվետու համերգին մասնակցում էին Նոր Հաճընի , Քանաքեռավանի , Նոր Գեղիի արվեստի դպրոցների և մարզադպրոցի սանները : Նոր Հաճընը, լինելով խոշորացված համայնքի կենտրոն, իր հյուընկալ դռներն էր բացել ներկաների առաջ : Համընդհանուր ելույթից առաջ հանդես եկավ Նոր Հաճընի համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը: Համայնքի ղեկավարը շնորհավորեց հանրապետական և միջազգային մրցույթներում առաջին տեղը զբաղեցրած սաներին, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |