|
17.11.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ
|
|
Սիրելի ուսանողներ. Շնորհավորում եմ Ձեր տոնը՝ Ուսանողների միջազգային օրը: Դուք մեր երկրի վաղվա հույսն եք, շարժիչ ուժը և փոփոխությունների ի կատար ածողը։ Ցանկանում եմ, որ գիտելիքի նկատմամբ Ձեր սերը երբեք չմարի, յուրաքանչյուր դժվարություն դառնա նոր հաղթանակի սկիզբ, և ամեն նոր օր Ձեզ ուղղորդի դեպի մեծ նպատակներ։ Թող ուսումնառության տարիները լինեն լի ընկերությամբ, ոգեշնչմամբ, ստեղծարարությամբ ու հաջողություններով։ Միշտ հավատացեք ձեզ, որովհետև հենց դուք եք ապագան ձևավորողները։ Մաղթում եմ անսահման ուժ, ճկուն միտք ու նոր բարձրունքներ։ Տոնդ շնորհավոր, ուսանող.
|
|
|
10.11.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՏԻՄ 29-ԱՄՅԱԿԻՆ
|
|
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ՛ գործընկերներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի՝ Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրվա առթիվ: ՏԻՄ-ը հանդիսանում է այն կարևոր կամուրջը, որն ապահովում է պետության և քաղաքացու միջև կապը, իրականացնում համայնքային կյանքի և համապետական զարգացման ծրագրերի ներդաշնակ համադրումը: Անցնելով կայացման ու բարեփոխումների արդյունավետ ուղի՝ տեղական ինքնակառավարումը գործում է որպես ինքնակազմակերպվող ու վստահելի համակարգ, որում բնակիչների ակտիվ ներգրավվածությունը նպաստում է համայնքում առկա հրատապ խնդիրների վերհանմանն ու արագ լուծմանը: Մեր պարտքն ...
Մանրամասն |
|
|
15.10.25
ՀԱՃԸՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 105 - ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
|
|
Հոկտեմբերի 15-ին Հաճընի 1920 թվականի հերոսամարտի 105-ամյակի կապակցությամբ Նոր Հաճըն քաղաքում կազմակերպվեց երթ՝ դեպի հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող։ Երթին մասնակցեցին համայնքապետարանի աշխատակազմը, կրթական հաստատությունների տնօրենները , մանկավարժներն ու սովորողները։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հովիվ տեր Արսեն քահանան հանդես եկավ նահատակներին ուղղված հիշատակի խոսքով՝ վերարժևորելով մեր նախնիների անկոտրում կամքը և պայքարող ոգին։ Համայնքապետարանի կողմից դրվեց ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհվեցին՝ ի հիշատակ նահատակված հայորդիների։
|
|
|
14.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
|
Հարգելի՛ բնակիչներ 2025 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն, փորձարկվելու է Նոր Հաճըն քաղաքի շչակները: Խնդրում ենք խուճապի չմատնվել:
|
|
|
14.10.25
ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17- Ի ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԹԻՎ 10 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
|
|
1.Համայնքի ղեկավարի առաջարկին հավանություն տալու մասին 2.Նոր Հաճըն համայնքի <<Քարաշամբի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի նախադպրոցական կրթության դրամաշնորհային միկրոծրագրի իրականացմանը դրամաշնորհ հատկացնելու մասին 3․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26 -ի N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 4․Նոր Հաճըն համայնքի ղեկավարի հաղորդումը 2025 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի կատարման մասին 5. Նոր Հաճըն համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
|
|
|
14.10.25
ՆՈՐ ՀԱՃԸՆ ՔԱՂԱՔԻ 67-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
|
|
Հոկտեմբերի 12-ին Նոր Հաճընը ողողված էր տոնական շուքով։ Քաղաքի հիմնադրման 67-րդ տարեդարձի առթիվ Նոր Հաճընի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր գունեղ, հիշարժան և բազմաբովանդակ միջոցառում, որն իր բովանդակությամբ միավորեց համայնքային արժեքները և մշակութային բազմազանությունը։ Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հովիվ տեր Արսեն քահանան, համայնքապետարանի աշխատակազմը, Նոր Հաճընի նախկին քաղաքապետներ, ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, հյուրեր և քաղաքի բազմաթիվ բնակիչներ։ Քաղաքի հիմնադրման 67-րդ տարեդարձի տոնակատարությունն այս տարի մեկնարկեց մոմավառությամբ՝ նվիրված Հաճընի հերոսամարտի հիշատակին։ Վառվող ...
Մանրամասն |
|
|
12.10.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՔԱՂԱՔԻ 67-ԱՄՅԱԿԻՆ
|
|
Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հաճընցիներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր Հաճընի հիմնադրման 67-ամյակի առթիվ։ Այս նշանակալի օրը մեզ հնարավորություն է տալիս անդրադառնալ մեր քաղաքի պատմությանը, արժևորել անցած ուղին և նոր պարտավորությամբ լցվել՝ հանուն մեր համայնքի շարունակական զարգացման։ Ավելի քան վեց տասնամյակ Նոր Հաճընը եղել և մնում է հայրենասիրության, աշխատասիրության ու համերաշխության վառ խորհրդանիշ։ Քաղաք, որն իր արմատներով խորը կապ ունի հերոսական Հաճընի հետ, և որի բնակիչները տարիներ շարունակ պահպանել են իրենց ազգային ինքնությունը, մշակույթն ու հավատքը՝ դառնալով հայ հոգևոր և մշակութային արժեքների նվիրված պահապաններ։ Այսօր Նոր Հաճընը շարունակ զարգանում է՝ դառնալով կրթության, ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |