Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ հոդվածի առաջին մասով, 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է. 1.Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի <Նոր Հաճըն համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին> N 140-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:
2. Որոշմամբ հաստատված NN 2, 3 և 6 հավելվածներում կատարել համապատասխան փոփոխությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |