Համաձայն «Արխիվային գործի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Նոր Հաճնի համայնքապետարանի 2016-2021 թվականը ներառյալ համայնքային սեփականություն համարվող արխիվացման ենթակա արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը փոխանցել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ որպես պետական սեփականություն։
2. Նոր Հաճըն համայնքի Թեղենիքի և Քարաշամբի համայնքապետարանների 1997-2021 թվականը ներառյալ համայնքային սեփականություն համարվող արխիվացման փաստաթղթերի սեփականության իրավունքը փոխանցել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ որպես պետական սեփականություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |