Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Գնումների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի , Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված Գնումների գործընթացի կազմակերպման կարգի 58-րդ կետի հիման վրա, հիմք ընդունելով 2023թ փետրվարի 13-ի «Գեղարքունիք Նաիրի» ՍՊԸ-ն տեխնիկական վիճակի վերաբերյալ սեյսմիկ եզրակացությունը. Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է.. 1․Վերացնել Նոր Հաճընի համայնքապետարանի կարիքների համար` Քանաքեռավան բնակավայրի 13-րդ փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող արվեստի դպրոցի շենքի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կազմման ծառայությունների ձեռքբերման գնման պահանջը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |