Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի <<Մրգաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն>> ՊՈԱԿ -ի տնօրենի 18.02.2025թ. թիվ 07 գրությունը, Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է` 1.Նոր Հաճըն համայնքի բյուջեի գործառնական դասակարգման 1.6.1 <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ>> հատվածի տնտեսագիտական դասակարգման 4819 <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> հոդվածից << Մրգաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն >> ՊՈԱԿ -ին ֆինանսական միջոցների բարելավման նպատակով հատկացնել 500000 դրամ, որպես ֆինանսական աջակցություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: |