Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 110-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ «ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան բնակավայրի 12-րդ փողոցի, 7/2 հասցեի բնակիչ Հրաչիկ Հուսիկի Մովսիսյանի դիմումը, Նոր Հաճըն համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`

 1.Նվիրատվության կարգով օտարել.

1) Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով, 07-064-0127-0035 կադաստրային ծածկագրով, Նոր Հաճըն, գ.Քանաքեռավան 12-րդ փողոց, 7-րդ շենք, բնակելի տուն 2 հասցեի 0.04 հա մակերեսով անշարժ գույքի՝ «Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին բաժնային սեփականության իրավունքով պատկանող 1/7 բաժնեմասը նվիրատվության կարգով օտարել դիմումատու Հրաչիկ Հուսիկի Մովսիսյանին:

2) Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով՝ 07-064-0313-0034 կադաստրային ծածկագրով, Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում գտնվող 0.1651 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության անշարժ գույքի՝ «Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին բաժնային սեփականության իրավունքով պատկանող 1/2 բաժնեմասը նվիրատվության կարգով օտարել դիմումատու Հրաչիկ Հուսիկի Մովսիսյանին:

3) Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով՝ 07-064-0312-0002 կադաստրային ծածկագրով, Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում գտնվող 0.3143 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության անշարժ գույքի՝ «Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին բաժնային սեփականության իրավունքով պատկանող 1/2 բաժնեմասը նվիրատվության կարգով օտարել դիմումատու Հրաչիկ Հուսիկի Մովսիսյանին:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ նշված անշարժ գույքերի բաժնեմասերը  նվիրատվության կարգով դրանք տիրապետող անձին օտարելու գործընթացն իրականացնում է Նոր Հաճըն համայնքի ղեկավարը` Հայասատանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner