Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.09.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի՛ բնակիչներ.

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ,որ Նոր Հաճըն համայնքի ղեկավար Գ. Մաթևոսյանի նախաձեռնությամբ և Հայաստանի Տարածքային Զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել կոյուղագծերի մաքրման ավտոմեքենա /KO-564 մակնիշ/: Ձեռքբերված տեխնիկայի միջոցով բարձր որակով կիրականացվեն սանիտարական մաքրման աշխատանքներ և աղբամանների ախտահանման գործընթաց:

02.09.24 ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության տոնի առթիվ։ Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլոր դպրոցականներին և հատկապես մեր առաջին դասարանցիներին: Ցանկանում եմ, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին:Սիրելի′ ուսուցիչներ, ուզում եմ իմ անսահման հարգանքն ու երախտագիտությունը հայտնել ձեզ և փաստել այն, որ գիտելիքներով հարուստ երիտասարդ սերունդ կրթելով` մենք հզորացնում ենք պետության հիմքերը, ամրապնդում մեր երկրի տեղն ու դերը ժամանակակից զարգացած երկրների շարքում:Հարգելի′ ծնողներ, շնորհավորելով ձեզ, ուզում եմ վստահեցնել, որ դպրոցից ... Մանրամասն
28.08.24 Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 8 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1.Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքում վարչական վերահսկողության իրականացման արդյունքների քննարկման մասին2.Նոր Հաճըն քաղաքի Պարգևաշեն 1-ին թաղամասի 2-րդ փողոցի 25/1 հասցեում «Արզական-Երևան» ջրատարի վրա «Նոր Հաճն» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքների իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին3. Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին4. Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին5 . Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին6 .Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին7. Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին8. ՀՀ Կոտայքի մարզի Կոտայք-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը հաստատելու մասին9.Հայաստանի ... Մանրամասն
11.07.24 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ-ում կայացել է PALETTE ART STUDIO-ի կազմակերպած <<ՍՏԵՂԾԱԳՈՐԾԻՐ>> խորագիրը կրող մանկական ցուցահանդեսը։ Հայաստանի Հանրապետության 15 արվեստի դպրոցներից, ստուդիաներից և նկարչական խմբերից 107 փոքրիկ նկարիչների ստեղծագործություններ ներկայացվել են ցուցահանդեսին, որին իրենց մասնակցությամբ հանդես են եկել նաև <<Նոր Հաճընի համայնքապետարանի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի գեղարվեստի բաժնի սաները՝
1.Մարգարյան Լարիսա
2.Եղիկյան Անահիտ
3.Հակոբյան Մարի
4.Խաչատրյան Արման Դասատու՝ Զ.Մուրադյան

11.07.24 ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒLԻՍԻ 12- Ի ԹԻՎ 7- ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ

1.Նոր Հաճըն համայնքի համայնքային սեփականություն համարվող հողատարածքները աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին
3.Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 117-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 134-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
5.Նոր Հաճըն համայնքի ղեկավարի հաղորդումը 2024 թվականի բյուջեի 2 -րդ եռամսյակի կատարման մասին:
6. Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 30- ի N 52 - Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

09.07.24 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ

<< Հաճըն >> պարային անսամբլի սաները մասնակցեցին Իսպանիայի Լորետ դե Մար քաղաքում կայացած << Under the Spenish Sky >> միջազգային մրցույթ- փառատոնին: Հուլիսի 9-ին << Հաճըն >> պարային անսամբլի սաները և գեղարվեստական ղեկավարները հրավիրվեցին Նոր Հաճընի համայնքապետարան:Համայնքի ղեկավար՝ Գ. Մաթևոսյանը շնորհավորեց մասնակիցներին առաջին տեղ գրավելու և համայնքի անունը բարձր պահելու համար, անսամբլի ղեկավարին հանձնեց պատվոգիր: Անսամբլի ղեկավարները եվս իրենց շնորհակալությունը հայտնեցին համայնքի ղեկավարին՝ միշտ իրենց աջակցելու համար և համայնքի ղեկավարին փոխանցեցին կազմակերպիչների կողմից տրված շնորհակալագիրը:

03.07.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Վերը նշված ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը: ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ՝ https://youtube.com/playlist?list=PLziiywKY43Y3arxUrsC2E7dOUV9cfO_FZ&si=nDWGCId-7_RpK0l_ : Ծրագիրը իրականացվում է բազմաթիվ գործընկերների, մասնավորապես՝ նախարարությունների, ֆինանսական կառույցների, հասարակական և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner