Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով << Ազգային վերածնունդ >> հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամ Ռուզաննա Մխիթարյանի գրությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի 08. 2. 4 <<Այլ մշակութային կազմակերպություններ>> հատվածի 4819 <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> հոդվածից և << Ազգային վերածնունդ >> հայրենասիրական հասարակական կազմակերպությանը հատկացնել 2 000 000 ( երկու միլիոն ) դրամ՝ <<Ձեր լռությունը խոսել գիտի >> խորագիրը կրող ծրագրի իրականացման համար, որպես ֆինանսական աջակցություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |