Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով <<Կոտայք>> Ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրե՝ Գ. Հակոբյանի 2025թ. փետրվարի 17-ի գրությունը, Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է` 1.Նոր Հաճըն համայնքի բյուջեի գործառնական դասակարգման 1.6.1 <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ>> հատվածի տնտեսագիտական դասակարգման 4819 <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> հոդվածից << Կոտայք >> ՋՕԸ - ը հատկացնել 133830 դրամ, Նոր Հաճըն համայնքի Մրգաշեն գյուղի բնակիչ, անհայտ կորածի հայր՝ Մարատ Հենրիկի Բաղդասարյանի ոռոգման ջրի պարտքը փոխհատուցելու համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: |