Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով Ներ Հաճըն համայնքի Մրգաշեն գյուղի բնակիչ Անահիտ Վասիլյանի դիմումը, ինչպես նաև բժշկական եզրակացությունը համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի 10. 7. 1 <<Սոցիալական հատուկ արտոնություններ>> հատվածի 4729 << Այլ նպաստներ բյուջեից >> հոդվածից և Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին հատկացնել 1 000 000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ՝ Մրգաշեն գյուղի բնակիչ Արման Գագիկի Թովմասյանի երիկամների փոխպատվասումը արտասահմանում իրականացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |