Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով Հայաստանյանց Առաքելական Ս. Եկեղեցի Կոտայքի Թեմի 2024 թվականի մարտի 06-ի գրությամբ ներկայացված խնդրանքը՝ Նոր Հաճըն քաղաքի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու ամենամյա էլեկտրաէներգիայի ծախսը հոգալու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածից և Կոտայքի թեմի առաջնորդարանին հատկացնել 500000 (հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ որպես ֆինանսական աջակցություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |