Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով <<Հաճըն պարային անսամբլ>> մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Արսեն Ավետիսյանի գրությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի 08. 2. 4 <<Այլ մշակութային կազմակերպություններ>> հատվածի 4819 «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածից և <<Հաճըն պարային անսամբլ>> մշակութային բարեգործական հիմնադրամին հատկացնել 2 000 000 (երկու միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ՝ Ֆրանսիայի Փարիզ քաղաքում կայանալիք մրցույթ-փառատոնի մասնակցության համար, որպես ֆինանսական աջակցություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |