Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 38 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի,պահանջներով ` Նոր Հաճըն համայնքի ավագանին, լսելով համայնքի 2025 թվականի առաջին եռամսյակի բյուջեի կատարման վերաբերյալ հաղորդումը` որոշում է. Ընդունել ի գիտություն համայնքի ղեկավարի կողմից ներկայացված հաղորդումը համայնքի 2025 թվականի բյուջեի 1-ին եռամսյակի կատարման ընթացքի մասին՝ համաձայն հավելվածի (հավելվածը կցվում է): |