Համաձայն «Արխիվային գործի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Նոր Հաճըն համայնքի Արգելի համայնքապետարանի /2016-2021թթ/ , Նոր Գեղիի համայնքապետարանի /2010-2021թթ/ և Քանաքեռավանի համայնքապետարանի / 2016-2021թթ/ համայնքային սեփականություն համարվող արխիվացման փաստաթղթերի սեփականության իրավունքը փոխանցել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ որպես պետական սեփականություն։
2. Նոր Հաճըն համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համայնքային սեփականություն համարվող արխիվացման փաստաթղթերի սեփականության իրավունքը փոխանցել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ որպես պետական սեփականություն համաձայն հավելված 1-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |