Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Նոր Հաճընի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.05.25 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
   Նոր Հաճըն համայնքի հարգելի՛ բնակիչներ, Հայրենական մեծ պատերազմի        մասնակիցների ժառանգներ    Շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ։    Մենք հպարտ ենք, որ Հաղթանակի կերտման գործում իր նշանակալի ավանդն է ունեցել հայ ժողովուրդը՝ տալով ԽՍՀՄ բազմաթիվ հերոսներ, մարշալներ, ծովակալներ, հրամանատարներ։   Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր պապերը  Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ  անձնվիրաբար պայքարեցին մարդկության դեմ ուղղված մեծագույն չարիքի՝ ֆաշիզմի դեմ՝ խաղաղություն և ազատություն ապահովելով ապագա սերունդների համար։   Մեծ խոնարհում  մեր  կողքին ապրող ... Մանրամասն
07.05.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

   Նոր Հաճըն համայնքի հարգելի՛ բնակիչներ
Մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին,Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ Նոր Հաճընի համայնքապետարանի բակից տեղի կունենա քայլերթ դեպի Նոր Հաճընի Արցախյան ազատամարտի հուշահամալիր:

ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

06.05.25 ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 07- Ի ԹԻՎ 5- ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ

1. Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին:

30.04.25 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐԻ ՕՐՎԱՆ

Նոր Հաճըն համայնքի հարգելի՛ բնակիչներ.

Շնորհավորում եմ բոլորիս՝ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա առթիվ։ Աշխատանքի արժևորումը, աշխատավորների համերաշխությունը և աշխատանքային իրավունքների պաշտպանությունը խորհրդանշող այս տոնը ևս մեկ առիթ է փառաբանելու, կարևորելու ու բարձր գնահատելու աշխատավորին։ Շնորհավորելով մայիսմեկյան տոնի առթիվ՝ մաղթում եմ յուրաքանչյուրիդ արդյունավետ ու ստեղծագործ աշխատանք ,նվիրվածություն և պատասխանատվություն ՝ բոլոր նախաձեռնություններում ։

25.04.25 ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱՆ ՆՎՐԻՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Հարգելիՙ համայնքի բնակիչներ.

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս/թ ապրիլի 26 - ին ժամը 12:00 - ին <<Նոր  Հաճընի համայնքապետարանի արվեստի  դպրոց>>ՀՈԱԿ -ում տեղի կունենա  Քաղաքացու օրվան նվիրված միջոցառում: Կլինի հանդիպում ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանի հետ:

25.04.25 ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ Նոր Հաճըն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակազմը, ՀՈԱԿ-ները ,ՊՈԱԿ-ները և համայնքի բնակիչները  հարգանքի տուրք մատուցեցին  ցեղասպանությանը նահատակ դարձած  ավելի քան 1․5մլն․ հայերի հիշատակին ։  Նոր Հաճընում կառուցված Կիլիկիայի Հաճընի 1920թ․ հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին դրվեց ծաղկեպսակ և խոնարհվեցին ծաղիկներ։Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու Տեր Արսեն քահանան ներկայացավ նահատակներին ուղղված հիշատակի խոսքով,ապա ՀՀ ԿԳՄՍՆ-ի Նոր Հաճնի ավագ դպրոցի  սովորողները անդրադարձան ցեղասպանության կազմակերպման պատմությանը ։Միջոցառումն ամփոփվեց «Ծանր գյովնդ կոտրոցի» ... Մանրամասն
21.04.25 ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

  Ապրիլի 20-ին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը նշվեց    նաև Նոր Հաճըն համայնքում։
  Կատարվեց եկեղեցական կարգ, որից հետո Նոր Հաճընի Սուրբ Ամենափրկիչ և Նոր Գեղիի Սուրբ Հովհաննես եկեղեցիների, ինչպես նաև Մրգաշենի մշակույթի տան հարակից տարածքում ազգային երգուպարով, զատկական խաղիկներով ներկայացան  համայնքի պարային խմբերը,երգչախմբերը,մանկապարտեզների սաները և Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան N 4 հիմնական դպրոցի սովորողները։ 

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner