Այսօր: Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025թ.
Նոր Հաճընի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.10.25 ՆՈՐ ՀԱՃԸՆ ՔԱՂԱՔԻ 67-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
   Հոկտեմբերի 12-ին Նոր Հաճընը ողողված էր տոնական շուքով։ Քաղաքի հիմնադրման 67-րդ տարեդարձի առթիվ Նոր Հաճընի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր գունեղ, հիշարժան և բազմաբովանդակ միջոցառում, որն իր բովանդակությամբ միավորեց համայնքային արժեքները և մշակութային բազմազանությունը։   Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հովիվ տեր Արսեն քահանան, համայնքապետարանի աշխատակազմը, Նոր Հաճընի նախկին քաղաքապետեր, ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, հյուրեր և քաղաքի բազմաթիվ բնակիչներ։   Քաղաքի հիմնադրման 67-րդ տարեդարձի տոնակատարությունն այս տարի մեկնարկեց մոմավառությամբ՝ նվիրված Հաճընի հերոսամարտի հիշատակին։ Վառվող ... Մանրամասն
14.10.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի՛ բնակիչներ

2025 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն, փորձարկվելու է Նոր Հաճըն քաղաքի շչակները:

Խնդրում ենք խուճապի չմատնվել:

14.10.25 ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17- Ի ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԹԻՎ 10 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ

1.Համայնքի ղեկավարի առաջարկին հավանություն տալու մասին

2.Նոր Հաճըն համայնքի <<Քարաշամբի միջնակարգ դպրոց>>  ՊՈԱԿ-ի նախադպրոցական կրթության դրամաշնորհային միկրոծրագրի իրականացմանը դրամաշնորհ հատկացնելու մասին

3․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26 -ի N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

4․Նոր Հաճըն համայնքի ղեկավարի հաղորդումը 2025 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի կատարման մասին

5. Նոր Հաճըն համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:

12.10.25 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՔԱՂԱՔԻ 67-ԱՄՅԱԿԻՆ
       Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հաճընցիներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր Հաճընի հիմնադրման 67-ամյակի առթիվ։ Այս նշանակալի օրը մեզ հնարավորություն է տալիս անդրադառնալ մեր քաղաքի պատմությանը, արժևորել անցած ուղին և նոր պարտավորությամբ լցվել՝ հանուն մեր համայնքի շարունակական զարգացման։ Ավելի քան վեց տասնամյակ Նոր Հաճընը եղել և մնում է հայրենասիրության, աշխատասիրության ու համերաշխության վառ խորհրդանիշ։ Քաղաք, որն իր արմատներով խորը կապ ունի հերոսական Հաճընի հետ, և որի բնակիչները տարիներ շարունակ պահպանել են իրենց ազգային ինքնությունը, մշակույթն ու հավատքը՝ դառնալով հայ հոգևոր և մշակութային արժեքների նվիրված պահապաններ։Այսօր Նոր Հաճընը շարունակ զարգանում է՝ դառնալով ... Մանրամասն
10.10.25 ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 67-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Հարգելի ՛ քաղաքացիներ
 

 Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝  միասին նշելու Նոր Հաճըն քաղաքի 67-ամյակին նվիրված տոնական բացօթյա միջոցառմանը , որը կկայանա հոկտեմբերի 12-ին ՝  Նոր Հաճըն քաղաքում։
 
  Տոնական միջոցառման ժամանակացույց՝

15։00 -17։30 -   Expo ցուցահանդես-վաճառք ՝  Նոր Հաճըն քաղաքի մշակույթի  տան                       տարածքում
 

18։00 - 23։00- Համերգային ծրագիր՝ հայտնի երգիչների մասնակցությամբ
 

Սիրով սպասում ենք բոլորիդ՝  միասին նշելու մեր քաղաքի ծննդյան օրը։

 Հարգանքով՝   Նոր Հաճընի համայնքապետարան
 

10.10.25 ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ 40-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Այսօր ՝ հոկտեմբերի 10-ին, « Նոր Հաճընի համայնքապետարանի մարզադպրոց » ՀՈԱԿ-ի դահլիճում հանդիսավոր նշվեց Նոր Հաճընի մարզադպրոցի 40-ամյակը։ Միջոցառմանը ներկա էին Նոր Հաճըն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը, համայնքապետարանի աշխատակազմը, վարչական ղեկավարները,տարածաշրջանի մարզադպրոցներից հյուրեր և բոլոր ժամանակների լավագույն մարզիչներն ու մարզիկները։ Տոնական օրվա կապակցությամբ մարզական ցուցադրական ելույթներով ներկայացան մարզադպրոցի սաները։ Համայնքի ղեկավարը պատվոգրեր հանձնեց Նոր Հաճընի մարզադպրոցի 40-ամյա գործունեության ընթացքում հաջողություններ գրանցած տնօրեններին,վաստակավոր մարզիչներին,մրցավարներին,Հայաստանի Հանրապետությունում և միջազգային առաջնություններում պատվավոր տեղեր զբաղեցրած ... Մանրամասն
08.10.25 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱՆ
 Սիրելի՛ գրադարանավարներ Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ։ Գիտության և տեխնիկայի զարգացման ժամանակակից պայմաններում, երբ համակարգիչը, բարձր տեխնոլոգիաները մտել են մեր կյանքի ու կենցաղի գրեթե բոլոր ոլորտներ, գնալով ավելի է կարևորվում ու արժևորվում ձեր դերը մատաղ սերնդի կրթության, դաստիարակության ու համակողմանի զարգացման գործում: Դուք այսօր ոչ միայն պահպանում եք գրադարանային գործի մեր լավագույն ավանդույթները, այլև, կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ ու մեթոդներ, հարստացնում եք դրանք և ի սպաս դնում մեր հասարակությանը: Ձեր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ է վառ մնում սերը ընթերցանության նկատմամբ: Գիրքը մեր ազգին օգնել է անցնելու դարերի միջով, հաղթահարելու ծանր ու ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner