Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.03.25 ՄԱՐՏԻ 8-Ը ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

     Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ Նոր Հաճըն համայնքում տոնական տրամադրություն էր։
Կարաբալա ծերունին շրջեց և ծաղիկներ բաժանեց համայնքում գտնվող կանանց՝ չկրկնվող օր պարգևելով նրանց։
Նոր Հաճընի համայնքապետարանի կողմից  այցելություններ կազմակերպվեցին՝ շնորհավորելու հանրակրթության, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, առողջապահության և մշակույթի ոլորտների վաստակաշատ կենսաթոշակառուներին, ինչպես նաև  95 և ավելի տարիք ունեցող կանանց, ովքեր  տարիներ շարունակ  իրենց աշխատանքային նվիրվածությամբ  և  պատասխանատվությամբ  ձևավորել են հանրային արժեքներ։

 
 
 
 
 
 
 
 
 
 
07.03.25 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
  Սիրելի՛ կանայք և աղջիկներ   Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։ Այս տոնը  լավագույն առիթներից է ջերմ մաղթանքներ,երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու ձեզ՝ մեկ անգամ ևս արժևորելու այն մեծ դերակատարումը, որ ունեք մեր ազգի,պետության ու ընտանիքի կայացման գործում։  Ձեր շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները և ընտանիքների ամրությունը։ Առանձնահատուկ շնորհավորում եմ հերոսածին մայրերին ․ ուզում եմ, որ հայ կնոջ իմաստնությամբ կանգուն պահեք հայ օջախի սյունը։   Թող գարունը խորհրդանշող այս գեղեցիկ տոնը նոր շունչ,երջանկություն,սեր ու բարություն հաղորդի ձեր հոգիներին։   Եղե՛ք միշտ ուրախ,հմայիչ,գեղեցիկ ու գնահատված՝ ... Մանրամասն
06.03.25 Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

Տեսանյութը ներբեռնման է հասանելի հետևյալ հղմամբ՝ https://dropmefiles.com/aAbxi:

«Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։»: Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։

06.03.25 Ովքե՞ր պետք է ներկայացնեն 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիրը ...

Տեսանյութը ներբեռնման է հասանելի հետևյալ հղմամբ`

https://cloud.mail.ru/public/cZaW/X8SAEorTe

05.03.25 Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգի և քայլերի հաջորդականության վերաբերյալ

Նոր Հաճըն համայնքի հարգելի’ բնակիչներ.

Եթե դուք վճարում եք եկամտային հարկ և ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիրը, ապա Կառավարությունը առողջապահության և/կամ կրթության համար կատարված անկանխիկ ծախսերի մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն է տալիս։ Այս քաղաքականությունը Կառավարության հերթական ներդրումն է քաղաքացիների առողջության պահպանման և կրթության ոլորտում։

⬇⬇ Ստորև հարցուպատասխանի ձևաչափով ներկայացնում ենք սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը

https://irazekum.am/event/view/223#

 

 

05.03.25 Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը

📚🩺Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը․ քայլ առ քայլ ուղեցույց

Քայլ 1️⃣ Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ՝ https://self-portal.taxservice.am/sign-in/, ապա գլխավոր էջից անցնելով «Հարկերի մարում/վերադարձ» բաժին՝ «Սոցիալական ծախսեր» պատուհանում կտեսնեք, թե որքան է կազմում վերադարձման ենթակա գումարը։

Քայլ 2️⃣ Վերադարձեք համակարգի գլխավոր էջ և մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին, ապա «Հայտարարագրերի ձևեր»-ից ընտրեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար» դիմումի ձևը։

24.02.25 ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28- Ի ԹԻՎ 2- ՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
1. 2025 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարվող Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ցանկը հաստատելու մասին2. Համայնքի ղեկավարի առաջարկին հավանություն տալու մասին3. Համայնքի ղեկավարի առաջարկին հավանություն տալու մասին4. Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի N 116-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին5.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26 -ի N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին6 .Նոր Հաճըն համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին7. Նոր Հաճըն համայնքի համայնքային սեփականություն համարվող անշարժ և շարժական գույքերը աճուրդ-վաճառքի միջոցով ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner