Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով << Գոռ Մեծոյան >> վոկալ ստուդիայի գեղարվեստակն ղեկավար, ուսուցիչ Գոռ Մեծոյանի գրությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի 08. 2. 4 <<Այլ մշակութային կազմակերպություններ>> հատվածի 4819 <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> հոդվածից և << Գոռ Մեծոյան >> վոկալ ստուդիային հատկացնել 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ՝ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեյում կայանալիք , Եգիպտոսի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված <<Աշխարհի երեխաները Եգիպտոսում>> միջազգային փառատոնին մասնակցության համար, որպես ֆինանսական աջակցություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |