Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան բնակավայրի 12-րդ փողոցի, 7/2 հասցեի բնակիչ Հրաչիկ Հուսիկի Մովսիսյանի դիմումը, Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով, 07-064-0127-0035 կադաստրային ծածկագրով, Նոր Հաճըն, գ.Քանաքեռավան 12-րդ փողոց, 7-րդ շենք, բնակելի տուն 2 հասցեի 0.04 հա մակերեսով անշարժ գույքի /սեփականության իրավունքի վկայական N 08112024-07-0036/՝ «Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին բաժնային սեփականության իրավունքով պատկանող 1/7 բաժնեմասը անհատույց օգտագործման տրամադրել դիմումատու Հրաչիկ Հուսիկի Մովսիսյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |