Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է` 1. Նոր Հաճըն համայնքի բյուջեի գործառնական դասակարգման 8.6.1 <<Հանգիստ, մշակույթ և կրոն>> հատվածի տնտեսագիտական դասակարգման 4819 <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> հոդվածից Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցի Կոտայքի Թեմի առաջնորդարանին հատկացնել 500000 դրամ, Կոտայքի մարզի ծայրահեղ անապահով ընտանիքներին oգնելու համար, որպես դրամական նվիրատվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: |