Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի բնակիչ Իշխան Արևշատյանի դիմումը և դիմումին կից փաստաթղթերը<Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է` 1.Նոր Հաճըն համայնքի բյուջեի գործառնական դասակարգման 1.6.1 <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ>> հատվածի տնտեսագիտական դասակարգման 4819 <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> հոդվածից Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի բնակիչ Իշխան Արևշատյանի հատկացնել 1000000(մեկ միլիոն) դրամ՝ որպես ֆինանսական աջակցություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: |