Այսօր: Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՈՒՄ ՖԻԶԿՈՒԼՏ ՀՐԱՀԱՆԳՉԻ` 0.5 ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ, ՄԵԹՈԴԻՍՏԻ`0.5 ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ԵՎ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԻ` 0.5 ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2024,Հոկտեմբեր 11 - Նոյեմբեր 7
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՍՈՒՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ » ՀՈԱԿ-ՈՒՄ Ֆիզկուլտ հրահանգչի` 1 ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ , ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ՝ 1,25 ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2024,Հոկտեմբեր 8 - Նոյեմբեր 11
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐԳԵԼԻ ՄՍՈՒՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՈՒՄ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԻ` 0.5 ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2024,Հոկտեմբեր 7 - Նոյեմբեր 4
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՈՒՄ ՄԵԹՈԴԻՍՏԻ` 0,5, 2 ԴԱՍՏԻԱՐԱԿԻ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ 1․12 , ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ` 0,5, ՖԻԶՀՐԱՀԱՆԳՉԻ` 0.5 ԵՎ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԻ` 0.5 ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐՈՎ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2024,Հոկտեմբեր 1 - 28
Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթներ Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
2024,Սեպտեմբեր 26 - Հոկտեմբեր 31
Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքում 2024 թ. Հոկտեմբերի 17 -ին կայանալիք է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառք դասական աճուրդի եղանակով
2024,Սեպտեմբեր 18 - Հոկտեմբեր 17
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ
2024,Հունիս 4 - Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.10.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

   Նոր Հաճընի հարգելի՛ բնակիչներ
Ամանորյա տոնական ծրագրի հետ կապված ՝  կազմակերպվում է  2-5 տարեկան(2019-2020,2021-2022թթ․) ՝ մանկապարտեզ , նախակրթարան չհաճախող  երեխաների  գրանցում։
 Խնդրում  ենք  ներկայանալ  Նոր Հաճընի համայնքապետարան ՝ բերելով  երեխայի ծննդյան վկայականը։
Գրանցումը կատարվում  է  16․10 ․- 31․10․2024թ․-ը   ներառյալ։
Կարող եք ներկայանալ  ժամը   9:00 – 18:00 ։

14.10.24 ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14- Ի ԹԻՎ 10- ՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ

1.Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 18-ի N 18-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին

2.Նոր Հաճըն համայնքի ղեկավարի հաղորդումը 2024 թվականի բյուջեի 3 -րդ եռամսյակի կատարման մասին:

3. Նոր Հաճըն համայնքի սուբվենցիայի ծրագրային հայտերին հավանություն տալու մասին

4.Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին

5.Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 117-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

6.Նոր Հաճըն համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:

13.10.24 ՆՈՐ ՀԱՃԸՆԻ 66 - ԱՄՅԱԿԸ
     Սիրելի՛  նորհաճընցիներ, սփյուռքում գտնվող համաքաղաքացիներ և Կիլիկիո Հաճընի ժառանգներ   Սրտանց շնորհավորում եմ  մեր  քաղաքի՝ Նոր Հաճընի  ծննդյան տարեդարձի առթիվ։  Այսօր մենք հպարտությամբ ենք  փաստում, որ հերոսական քաղաքի՝  Կիլիկիո Հաճընի հիշատակը վառ պահող Նոր Հաճըն քաղաքն արդեն 66  տարեկան է, որը բոլորիս ներկայանում է մշտապես  գործուն, զարգացող, ժամանակին համահունչ  կենսակերպով։ Եվ դա շնորհիվ  այն մարդկանց, ովքեր ապրում ու արարում են քաղաքի հանդեպ սիրո և պարտքի գիտակցումով՝  ոչ միայն եղածը պահպանելու, այլև Նոր Հաճընն  ավելի գեղեցիկ ու լավը դարձնելու  և  այն արժանապատվորեն սերունդներին ... Մանրամասն
10.10.24 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ 20-ԱՄՅԱԿԻՆ

Գրադարանավարի օրը հանդիսավոր նշվեց Նոր Հաճընի արվեստի դպրոցում։
Նոր Հաճըն համայնքի գրադարանային գործի աշխատակիցներին  շնորհավորելու համար  համայնքապետարանը, համագործակցելով Նոր Հաճընի հ․ 3 հիմնական և արվեստի դպրոցների հետ, կազմակերպել էր տոնական միջոցառում։ Տոնի խորհրդի համաձայն՝ երեխաները ելույթներում դարձյալ արժևորեցին գիրքը և հանդես եկան գեղարվեստական կատարումներով ։  
Հրավիրված էին համայնքի  բոլոր գրադարանավարները։

09.10.24 ՆՈՐ ՀԱՃԸՆ ՔԱՂԱՔԻ 66-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Նոր Հաճըն համայնքի հարգելի՛ բնակիչներ

 Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 15 ։ 00-ին, հրավիրում ենք ձեզ Նոր Հաճընի 66-ամյակին  նվիրված տոնական համերգին, որը տեղի կունենա Նոր Հաճընի մշակույթի տան  հարակից տարածքում։

07.10.24 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
      Սիրելի՛ գրադարանավարներՍրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝  Գրադարանավարի օրվա   20-ամյակի առթիվ։ Անփոխարինելի է  գրադարանավարի դերը  գիտական, կրթական և մշակութային  գործընթացներում։ Տարիներ շարունակ ձեր  ուսերին տարել եք   մասնագիտական պատվավոր պարտականությունը՝  պահպանել ու սերունդներին եք փոխանցել  գիրքը և գիտելիքը, ստեղծել եք կրթական  միջավայր ու ձևավորել  մշակութային  արժեքներ։ Ձեր նվիրված  աշխատանքի  շնորհիվ է, որ այսօր ոչ միայն  պահպանվում են  գրադարանային  գործի  լավագույն ավանդույթները, այլև ժամանակակից մեթոդների  կիրառմամբ  դրանք հարստացվում ու  ... Մանրամասն
04.10.24 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱՆ
Սիրելի′ ուսուցիչներՇնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Անգնահատելի և անփոխարինելի է ձեր տեղն ու դերը քաղաքակիրթ հասարակության կայացման գործում: Մեծագույն նվիրումով, համբերատար ու պատասխանատու մոտեցմամբ կրթում ու դաստիարակում եք ներկա և ապագա սերունդներին։ Ձեր գործունեությունը վճռորոշ դեր և ռազմավարական նշանակություն ունի մարդու, ժողովրդի, պետության կյանքում, որովհետև կրթությունն ու դաստիարակությունը անհնար է պատկերացնել առանց ձեր մասնակցության։ Այսօր էլ մեր պետության զարգացման ու հզորացման իրականացման գործում մենք կրկին ու կրկին ապավինում ենք ձեզ, սիրելի′ ուսուցիչներ: Լինելով ազգային արժեհամակարգի ձևավորողը՝ դուք միաժամանակ դառնում եք տվյալ համակարգի կարևոր ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner