Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> 2019 թվականի նոյեմբերի 19-ի 225-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշմամբ, որոշում եմ.
1.Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2025 թվականի հունիսի 24-ի N 24062025-07-0103 սեփականության վկայական) Նոր Հաճըն համայնքի Արգել գյուղի 1-ին փողոց, 23/13 հասցեում գտնվող 22,47քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և 07-014-0047-0033 կադաստրային ծածկագրով 0,00425հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Հովհաննես Փայլակի Հարությունյանին։ 2.Ընդունել ի գիտություն, որ` 1)շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 3.1) ավտոտնակի մեկ քառակուսի մետրի համար` 1422 (հազար չորս հարյուր քսաներկու) դրամ 3.2) առանձնացված հողամասի մեկ քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 1878 (հազար ութ հարյուր յոթանասունութ) դրամ 4. Հովհաննես Փայլակի Հարությունյանը պարտավոր է վճարել 1) համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին 31960 (երեսունմեկ հազար իննը հարյուր վաթսուն) դրամ` ավտոտնակի գինը. 2) համայնքապետարանի 900115102122 հաշվեհամարին` 79820 (յոթանասունիննը հազար ութ հարյուր քսան) դրամ՝ հողամասի գինը. 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Հովհաննես Փայլակի Հարությունյանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովհաննես Փայլակի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: