Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Էդիկ Կիրակոսյանի» ներկայացրած հայտը և N 30695 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Էդիկ Կիրակոսյանի» (վկայական N 01Ա934629) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Իսահակյան 6/25 հասցեում գտնվող 20 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: