Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի, <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ կառավարության 02.06.2016 թվականի N 631-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի Կայարան 1 շենք, բնակարան 3 հասցեի բնակչուհի Լիլիթ Եփրեմի Միսակյանի դիմումը, իր անչափահաս դստերը՝ Անի Գագիկի Ասատրյանին /ծնված՝ 15.09.2010թ./ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը օտարելու թույլտվություն տալու մասին, հաշվի առնելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 2-ի թիվ 06 նիստի արձանագրությունը, որոշում եմ.
1. Թույլատրել Լիլիթ Եփրեմի Միսակյանին, որպես անչափահաս Անի Գագիկի Ասատրյանի օրինական ներկայացուցիչ, կատարելու իր անչափահաս դստերը Նոր Հաճըն համայնքի ՀԱԹ 9-րդ փողոց, թիվ 12 հասցեում գտնվող 07-006-0049-0011 կադաստրային ծածկագրով, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված <Նաիրի> նոտարական տարածքի գրանցամատյանում N 2256/ բաժնեմասի օտարման գործարք: 2.. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիլիթ Եփրեմի Միսակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: