Այսօր: Չորեքշաբթի, 25 Հունիսի 2025թ.
Նոր Հաճընի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.06.25 ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27- Ի ԹԻՎ 7- ՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին2.Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին3.Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 28-ի N 38-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի Մարզի Նոր Հաճըն համայնքի Գետամեջ գյուղում թվային կարգով փողոցներ անվանակոչելու մասին5.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճընի համայնքապետարանի և համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը հաստատելու մասին6.Նոր Հաճըն համայնքին սեփականության ... Մանրամասն
02.06.25 ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ  կազմակերպվեցին այցելություններ Նոր Հաճըն համայնքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ,և համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի կողմից  հաճելի անակնկալ մատուցվեց երեխաներին։
Մանկապարտեզների խմբերը համալրվեցին տարատեսակ զարգացնող խաղերով։
Բոլոր վարչական տարածքներում կազմակերպվեց նաև տոնական միջոցառում․ երեխաներին մեծ ուրախություն պարգևեցին հեքիաթի հերոսները,իսկ փրփուր փարթին երեխաների օրը վերածեց իսկական զվարճանքի ։

30.05.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նոր Հաճըն քաղաքի սիրելի՛ երեխաներ

Նոր Հաճընի համայնքապետարանը կազմակերպում է տոնական միջոցառում՝ նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Միջոցառումը տեղի կունենա հունիսի 1-ին՝ ժամը 10:30-ին «Նոր Հաճընի համայնքապետարանի մշակույթի տուն»ՀՈԱԿ-ի բակում: Ձեզ սպասվում է հետաքրքիր մանկական շոու ծրագիր․

*Կավճանկարչություն

*Խաղավար և հեքիաթի հերոսներ

*Փրփուր փարթի

 

30.05.25 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

Սիրելի՛ երեխաներ,հարգելի՛ ծնողներ

Սրտանց շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Օր,երբ աշխարհը պետք է հիշի երեխաների երազների,ժպիտների և իրավունքների մասին։ Հունիսի 1-ը մեզանից յուրաքանչյուրին պարտավորեցնում է գործադրել բոլոր ջանքերը և փոքրիկների համար ապահովել խաղաղ ու անվտանգ մանկություն։ Երեխաները մեր կյանքի իմաստն են ու ապագան,յուրաքանչյուր ընտանիքի հիմքն են ու ազգի շարունակության գրավականը։

Մաղթում եմ, որ բոլոր երեխաները շրջապատված լինեն ընտանեկան սիրով,անսահման ջերմությամբ և հոգատարությամբ։ Թող որ պաշտպանված ու սիրված լինի աշխարհի ամեն մի մանուկ։

Պայծառ տոնի առթիվ ամենաբարի մաղթանքներն եմ հղում բոլորիդ ։

22.05.25 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ շրջանավարտներ, հարգելի՛ մանկավարժներ, ծնողներ և հյուրեր,Շնորհավորում եմ այս հիշարժան օրվա` Վերջին զանգի կապակցությամբ։ Սիրելի՛ երիտասարդներ, դուք այսօր փակել եք ձեր կյանքի մի գիրք՝ լի էջերով, ուր նկարագրված են ընկերություն, գիտելիք, զարթոնք, դժվարություններ ու հաղթանակներ։Դպրոցը ձեզ տվել է ոչ միայն ուսում, այլև փորձ՝ արժևորելու մարդկանց, գնահատելու ժամանակը և հասկանալու, որ ճշմարիտ արժեքները ծնվում են ամենօրյա աշխատանքով։ Վաղը ձեր առջև կբացվեն նոր հորիզոններ։ Բայց ինչ ճանապարհ էլ ընտրեք, հիշեք՝ մարդուն ուժ է տալիս ոչ միայն գիտելիքը, այլ՝ հայրենի հողի հանդեպ սերը, պատասխանատվությունը և ճշմարտությանը հավատարիմ մնալը։Դուք մեր երկրի ապագան եք, նրա շարունակությունն ու հույսը։ Հատուկ շնորհակալություն ... Մանրամասն
20.05.25 Նոր Հաճըն համայնքի ղեկավարի հանդիպումը շրջանավարտների հետ
Մայիսի 19-ին տեղի ունեցավ հարցուպատասխանի բաց ձևաչափ համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի և  դպրոցի տնօրենների,դասղեկների շրջանավարտների հետ, որի ընթացքում աշակերտները ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը՝ բարձրացնելով իրենց հուզող հարցերը համայնքային կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ։ Ներկայացվեցին առաջարկներ և դիտարկումներ, որոնք վերաբերում էին հատկապես մշակութային ոլորտին, ազատ ժամանակի կազմակերպմանը, , ինչպես նաև խաղահրապարակների և սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը։ Համայնքի ղեկավարը ուշադիր լսեց բոլոր հարցերը, ներկայացրեց հիմնավորված պատասխաններ և հավաստիացրեց, որ աշակերտների կարծիքը կարևոր դեր ունի համայնքի զարգացման գործընթացում։ Նա նշեց նաև, որ նման հանդիպումները շարունակական ... Մանրամասն
16.05.25 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ
Մայիսի 16-ին Նոր Հաճընի  համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը ընդունեց Նոր Հաճընի մարզադպրոցի սան, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գևորգ Բաղդասարյանին, մարզիչ Բագրատ Ուդումյանին, Նոր Հաճընի մարզադպրոցի տնօրեն Արմեն Արմենակյանին, ՀՀ Երևան քաղաքի և մարզերի 4-6 -րդ դասարանների աշակերտների միջև անցկացված «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 1-ին մրցանակակիր  Նոր Հաճընի թիվ 1 հիմնական դպրոցի թիմին՝ դպրոցի տնօրեն Գարիկ Աբրահամյանի և ուսուցիչներ՝ Գարիկ Իվանյանի և Բագրատ Ուդումյանի գլխավորությամբ:Համայնքի ղեկավարը պատվոգրեր հանձնեց բոլորին:Ուշու Սանդա սպորտաձևից Եվրոպայի չեմպիոն Գևորգ Բաղդասարյանին տրվեց դրամական պարգև ,իսկ «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 1-ին մրցանակակիր ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner