Այսօր: Շաբաթ, 12 Հոկտեմբերի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐՆԻ ՄՍՈՒՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ » ՀՈԱԿ-ՈՒՄ Ֆիզկուլտ հրահանգչի` 1 ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ , ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԱՐԱԿԻ՝ 1,25 ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2024,Հոկտեմբեր 8 - Նոյեմբեր 11
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐԳԵԼԻ ՄՍՈՒՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՈՒՄ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԻ` 0.5 ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2024,Հոկտեմբեր 7 - Նոյեմբեր 4
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՈՒՄ ՄԵԹՈԴԻՍՏԻ` 0,5, 2 ԴԱՍՏԻԱՐԱԿԻ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ 1․12 , ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ` 0,5, ՖԻԶՀՐԱՀԱՆԳՉԻ` 0.5 ԵՎ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԻ` 0.5 ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐՈՎ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2024,Հոկտեմբեր 1 - 28
Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթներ Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
2024,Սեպտեմբեր 26 - Հոկտեմբեր 31
Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքում 2024 թ. Հոկտեմբերի 17 -ին կայանալիք է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառք դասական աճուրդի եղանակով
2024,Սեպտեմբեր 18 - Հոկտեմբեր 17
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ
2024,Հունիս 4 - Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս կարող է գրանցվել անհատ ձեռնարկատերը (ԱՁ)

1.Պետական տուրքերի վճարում. Եթե որոշել եք գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր, կարող եք ձեր ջանքերն ու ժամանակը խնայել և նախքան Պետական ՌԵգիստր այցելելը կատարել որոշ անհրաժեշտ գործողություններ: Նախ, որևէ բանկում կամ բանկի մասնաճյուղում պետք է վճարեք 3000 դրամ պետական տուրք: Այդ վճարումը կատարեք որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար 900005160750 հաշվեհամարին: Վճարման անդորրագիրը պահեք դիմումի հետ միասին ներկայացնելու համար: Պետական Ռեգիստրի գրասենյակում որևէ վճարում չի կատարվում: 2.Ներկայացնել դիմումի ձևը. Այնուհետև պետք է լրացնեք և ներկայացնեք գրանցման դիմումը: Դիմումի ձևը կարելի է ստանալ Պետական Ռեգիստրի տարածքային գրասենյակից: Նախքան դիմումը ներկայացնելը համոզվեք, որ բոլոր տվյալները ճիշտ են, բոլոր հարցերին սպառիչ պատասխան եք տվել և ստորագրել եք դիմումի ձևը: Անհրաժեշտ է ներկայացնել՝ 1. Անձնագրի պատճենը /նկարով և գրանցման էջերը/, 2. Մեկ 3x4 չափսի լուսանկար, 3. Բանկում վճարված պետական տուրքի /3000 դրամ/ անդորրագիրը: Ձեզ մոտ պահեք նաև լրացված դիմումի պատճենը: Եթե դուք ձեր բիզնեսը գրանցում եք որպես անհատ ձեռնարկատեր Երևան քաղաքից դուրս որևէ վայրում, ապա ոչ մի հավելյալ վճար չպետք է կատարեք, բացառությամբ հարկային մարմիններում և լիցենզավորման համար: (Ընդ որում, անհատ ձեռնարկատերը հարկային մարմիններում պետք է վճարի 500 դրամ հարկային ձևեր ձեռք բերելու համար: Ոչ մի պաշտոնական արժեք այս ձևերը ձեռք բերելու համար սահմանված չէ, սակայն հարկային մարմինները հայտնում են, որ դա պատճենահանման գինն է: Ուստի այս գինը կարող է շատ չնչին տարբերվել: Լիցենզավորման հետ կապված վճարումները տարբեր են, կախված լիցենզավորվող կազմակերպության տնտեսական գործունեությունից): 3.Գրանցում կամ մերժում. Պետական Ռեգիստրում ձեր դիմումը կքննարկվի, և կամ կգրանցվեք որպես անհատ ձեռնարկատեր, կամ ձեր դիմումը կմերժվի:Եթե գրանցումը չի հաստատվում, ձեզ պետք է դիմելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր բացատրություն տրամադրեն: Հաստատվելու դեպքում որոշումը կայացվում է ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում: 4.Վերցրեք գրանցման վկայականը. Եթե գրանցումը կատարվել է, Պետական Ռեգիստրից վերցրեք գրանցման վկայականը: Այդ վկայականը կարող եք պահել ձեր աշխատավայրում, կամ եթե դրանք մի քանիսն են պահեք դրանք գործունեության հասցեում, որը նշված է դիմումի մեջ: Լավ կլինի ունենաք վկայականի մի քանի օրինակներ՝ այն դեպքերի համար, եթե հանկարծ մեկը կորի կամ վնասվի: Բացի այդ, եթե բիզնեսը գտնվում է մի քանի տարբեր վայրերում, յուրաքանչյուր վայրում պետք է լինի վկայականի մեկ պատճեն՝ պետական մարմինների կողմից ստուգումների ժամանակ ներկայացնելու համար:

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ՍՄԲԱՏՅԱՆ ԱՐՄԱՆ (Աշխատակազմի քարտուղար)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 23/01/2024
Թեմա Պետական Ռեգիստր
Պահանջվող փաստաթղթերը sadadasdd
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner