Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս ընդունել երեխային մանկապարտեզ

Երեխային մանկապարտեզ ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. Ծնողի կամ խնամակալի կողմից դիմում, ուղղված մանկապարտեզի տնօրենին; 2. Երեխայի ծննդյան վկայականի պատճեն; 3. Տեղեկանք պոլիկլինիկայից` 26 ձև; 4. Տեղեկանք Հիգիենիկ և Հակահամաճարակային Հսկողության Կենտրոնից (ՀՀՀԿ): Ընդունելության համար կարելի է դիմել ցանկացած աշխատանքային օր (երկուշաբթիից մինչև ուրբաթ, ժամը 10-00-ից մինչև 16-00-ը), դիմումի պատասխանը կարող եք ստանալ նույն օրը: Ծնողական միջոցների վարձավճարը մեկ օրվա համար սահմանված է 350 դրամ: Վճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև 30-ը: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, համայնքապետարանի հաշվի համարին: Նոր Հաճըն համայնքն այժմ ունի հինգ գործող մանկապարտեզներ: Նոր Հաճընի համայնքապետարանի մանկապարտեզ ՀՈԱԿ (հասցե` Չարենցի 8, հեռախոս` 093-09-53-86, տնօրեն` Մանուշ Մաթևոսյան); Նոր Գեղիի թիվ 1 մանկապարտեզ (հասցե` Աղբյուրակի 30, հեռախոս` 093-25-44-33, տնօրեն` Զարուհի Բաբաջանյան); Նոր Գեղիի Կ. Առաքելյանի անվան թիվ 2 մանկապարտեզ (հասցե` Ց. Խաչատրյանի 3, հեռախոս` 093-12-49-31, տնօրեն`Հայկուշ Դալլաքյան); Մրգաշենի մանկապարտեզ (հասցե` 2-րդ փողոց 1-ին փակուղի 2-րդ շենք, հեռախոս` 077-57-78-28, տնօրեն` Մարգարիտ Մուրադյան); Քանաքեռավանի մանկապարտեզ ՀՈԱԿ (հասցե` 12 փողոց 1 շենք, հեռախոս` 093-22-09-94, տնօրեն` Հասմիկ Մովսիսյան):

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ՍՄԲԱՏՅԱՆ ԱՐՄԱՆ (Աշխատակազմի քարտուղար)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 23/01/2024
Թեմա Կրթություն եւ մշակույթ
Իրավական հիմքը ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի Նոր Հաճըն համայնքի ավագանու որոշում:
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner