Ս. թ. մարտի 23-ին Նոր Հաճընի Համայնքապետարանում տեղի ունեցավ «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի 2-րդ բաղադրիչին մասնակցության ենթածրագրի ընտրության ժողով:
Քննարկմանը մասնակցել են համայնքապետարանի աշխատակիցներ, վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, համայնքի բնակիչներ:
Երկարատև քննարկման արդյունքում ներկաները միաձայն կողմ քվեարկեցին Նոր Հաճըն համայնքի կոմունալ տնտեսության համար ավտոտրանսպորտային միջոցների, գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի և տրանսպորտային միջոցի համալրմա ծրագրին:
Ծրագիրն իրականացնելու նպատակով ծրագրի առաջարկը կներկայացվի Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամին: