|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 մայիսի 2023 թվականի N 56_Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>> 01.02.2023թ. թիվ 3 եզրակացությունը և համաձայն սեփականատիրոջ դիմումի . Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել <<Քարամ>> ՍՊԸ դիմումը և Նոր Հաճըն համայնքում Մրգաշեն գյուղում վերջինիս սեփականություն հանդիսացող 07-046-0193-0588 կադաստրային ծածկագրով 0.2 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողամասից 0.06 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ:
2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։ |
Կողմ -0 | Դեմ -12 ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՕԶՆԵՑՅԱՆ ՆԱՐԻՆԵ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(333.90 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|