Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 122-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Գայանե Ստեփանյանի» ներկայացրած հայտը և N 76566764 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Գայանե Ստեփանյանին» (պետական հաշվառման համար՝ 80․02247) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի 11 փողոցի թիվ 14 հասցեում գտնվող 22 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2023 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: