Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով Վրեժ Մարգարյանի դիմումը Նոր Հաճն համայնքի ավագանին՝ որոշում է
1. Համաձայնություն տալ Վրեժ Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2021 թվականի օգոստոսի 02-ի N 02082021-07-0056 վկայական) Նոր Հաճն համայնքի Ազատամարտիկների փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող 60.9 քառակուսի մետր մակերեսով հողամասի փոխանակմանը Նոր Հաճն համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2021 թվականի օգոստոսի 03-ի N 03082021-07-0051 վկայական) Գայի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող 60.9 քառակուսի մետր մակերեսով՝ համարժեք հողամասի հետ:
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վրեժ Մարգարյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վրեժ Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: