Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 122-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Աննա Արամյանի» ներկայացրած հայտը և N 84859319 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Աննա Ռաֆիկի Արամյանին» (պետական հաշվառման համար՝ 80.1214420) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Արգել գյուղի 1-ին փողոց թիվ 5 հասցեում գտնվող 50 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2023 թվականի չորրորդ եռամսյակների ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: