Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 2 հավելվածը, «ԲՐԵՆԴ ԼԻԴԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած հայտը և N 234181861, 234181554 վճարման հանձնարարագրերը` որոշում եմ.
1․Տալ թույլտվություն «ԲՐԵՆԴ ԼԻԴԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական հաշվառման համար՝ № 269.110.02502) ), Նոր Հաճըն համայնքի Թումանյան 5/3 հասցեում գտնվող 553 քառակուսի մետր մակերեսով հիմնական շինության ներսում 2024 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում իրականացնելու. 1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք, 2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք: 2․ Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: