Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 48-րդ հոդվածի, Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022թ. փետրվարի 18-ի <<Նոր Հաճըն համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը հաստատելու մասին>> N21-Ա որոշման պահանջներով, հաշվի առնելով համայնքի թվով տասներեք  բնակիչների դիմումները, և հիմք ընդունելով համայնքապետարանի սոցիալական հանձնաժողովի եզրակացությունը՝  որոշում եմ.
1. Համայնքի 2023 թվականի բյուջեի գործառնական  դասակարգման 10.7.1 <<Սոցիալական հատուկ արտոնություններ>> ծախսերի տնտեսագիտական դասակարգման 4729 <<Այլ նպաստներ բյուջեից>> հոդվածից  285000 (երկու հարյուր ութսունհինգ հազար) դրամի չափով   դրամական օգնություն ցույց տալ սոցիալապես անապահով անձանց՝ համաձայն հավելվածի: 
2.  Հանձնարարել համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետ  Ս. Բադալյանին` ապահովելու  ֆինանսավորումը:
3. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար  Արման Սմբատյանի վրա:
 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում   ստորագրման պահից: