Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 2-րդ հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Գոհար Մուսոյանի» ներկայացրած հայտը և N 3788, 3789, 4543 վճարման անդորրագրերը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Գոհար Մուսոյանին» (պետական հաշվառման համար՝ 80.1315058) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Առողջարանայինփ. թիվ 20 հասցեում գտնվող, 40 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2024 թվականի ապրիլից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: