Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Նոր Հաճընի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1047
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հուլիսի 2025 թվականի N 1047

ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> 2019 թվականի նոյեմբերի 19-ի 225-Ն Հայաստանի  Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշմամբ,որոշում եմ. 

    1.Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2025 թվականի հուլիսի 2-N 02072025-07-0101 սեփականության վկայական) Նոր Հաճըն համայնքի ՀԹումանյան փողոց, 20/53 հասցեում գտնվող 46,3արտաքին մակերեսով ավտոտնակը, 07-006-0009-0081 կադաստրային ծածկագրով 0,00463հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Մխիթար Սերգեյի Հակոբյանին։

    2.Ընդունել  ի գիտություն, որ`
     1)շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող  շահերը, վտանգ չի սպառնում  քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

     2) շինությունը  կառուցված  չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված  հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային  օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
     3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

    3. Ուղղակի  վաճառքի գները  սահմանված են հետևյալ հաշվարկով.                                                          3.1) ավտոտնակի  մեկ քառակուսի մետրի համար` 2316 (երկու հազար երեք հարյուր տասնվեց) դրամ                                                                                                                                                                                           
3.2)
առանձնացված  հողամասի մեկ քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 6835 (վեց   հազար ութ հարյուր երեսունհինգդրամ                                                                                             

       4. Մխիթար Սերգեյի Հակոբյանը պարտավոր է վճարել

     1) համայնքապետարանի 900115102221  հաշվեհամարին 107930 (հարյուր յոթ հազար իննը հարյուր երեսուն) դրամ` ավտոտնակի գինը.
     2) համայնքապետարանի 900115102122  հաշվեհամարին` 316470 (երեք հարյուր տասնվեց հազար չորս հարյուր յոթանասուն) դրամ՝ հողամասի գինը.

    5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է  Մխիթար Սերգեյի Հակոբյանին կողմից:

    6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնումՄխիթար Սերգեյի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 15

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner